Կանայք գտել են արտասովոր միջոց՝ ապացուցելու համար իրենց նիհարության աստիճանը և գործի են դրել նոր թրենդ: Այս մասին հայտնում է The Sun-ը ։
Չինացի դերասանուհի Չեն Շուն (Chen Shu) առաջինն է կիսվել տեսանյութով, որտեղ նա փորձում է անրակի վրա դրած պահել կարմիր շրթներկը եւ կոչ է արել համացանցի օգտատերերին մասնակցել չելենջին:
Մեկ օրում նրա գրառումը ավելի քան 200 մլն դիտում է ունեցել ։
Դերասանուհու բաժանորդները հիացել են նրա նիհարությամբ եւ հայտարարել են, որ նման հնարք կարող են անել միայն նույն կազմվածքով մարդիկ:
«Ես շրթնաներկ ունեմ, բայց պետք է տրամադրես ինձ քո անրակը», «Ինչու եք այդքան նիհար: Դուք հիասքանչ եք»- գրել են նրանք մեկնաբանություններում ։
Թրենդի հետեւորդնուհիները սկսել են լուսանկարներ հրապարակել, որոնցում նրանք ցույցադրում են ոսկորների վրա շրթներկ պահելու ունակությունը:
Նրանցից մեկը սելֆի է արել, որի վրա պատկերված է մի բուռ մետաղադրամ՝տեղադրված անրակի մեջ։
Աղբյուր` Փաստինֆո