Անասնաբույժները պիթոնի ներսից դուրս են բերել լողափի հսկայական սրբիչ

Ավստրալիայում անասնաբույժները պիթոնից դուրս են բերել լողափի հսկայական սրբիչ, որը նա կուլ է տվել։ Այս մասին հայտնում է People-ը ։

Անցած շաբաթ ավստրալացի զույգը նկատել էր, որ իրենց ընտանի կենդանու՝ Մոնտի (Monty) անունով 3 մետրանոց պիթոնի հետ ինչ-որ բան այն չէ ։

Երբ նրանք տեսան, որ օձն ամբողջությամբ կուլ է տվել լողափի սրբիչը, նրանք անմիջապես նրան հիվանդանոց հասցրեցին։

Սիդնեյի անասնաբուժական կլինիկայում բժիշկները ռենտգեն են կատարել եւ համոզվել, որ սրբիչը հայտնվել է պիթոնի որովայնի մեջ՝ բավական խորը:

Այն դուրս հանելու համար անասնաբույժները օգտագործել են էնդոսկոպ, որին ամրացրել են աքցան։ Դրա օգնությամբ բժիշկներին հաջողվել է կառչել սրբիչի ծայրից եւ այն հանել պիթոնի բերանի միջով։

Ամբողջ վիրահատությունը անասնաբույժները տեսագրել են եւ տեղադրել կլինիկայի Facebook-ի էջում: «Մեր պրակտիկայում երբեք նման բան չի եղել։

Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ վիրահատության ընթացքում չի տուժել ոչ պիթոնը, ոչ սրբիչը», — գրել են նրանք գրառման մեկնաբանության մեջ։ Նրանք հավելել են, որ Մոնտիին հաջորդ օրը դուրս են գրել հիվանդանոցից, եւ այժմ նրա հետ ամեն ինչ լավ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ