Յուտայի (ԱՄՆ) 25-ամյա բնակիչ Քադեն Լագան մոլորվել էր Այդահոյ և Մոնտանա նահանգների սահմանին գտնվող անտառում՝ ընտանեկան զբոսանքի ժամանակ:
Ձիերից մեկը սկսել էր կաղալ և չէր կարող որևէ մեկին տանել, այնպես որ տղամարդը որոշել էր քայլել, մինչդեռ ուղեկիցները ձիով զբոսնում էին: Բայց Քադենը սխալ կողմ է թեքվել՝ բաց թողնելով նշանակված հանդիպման վայրը:
Այնուհետև սկսվել են տղամարդու և նրա ընտանիքի կյանքի ամենադժվար օրերից մի քանիսը: Նա ասում է, որ նա ողջ է մնացել առվակների ջրի և հատապտուղների ու ծղրիդների շնորհիվ:
Քադենը ABS FOX Montana- ին պատմել է, որ մի գիշեր այնքան ցուրտ էր, որ նա վստահ էր, որ կմեռնի, ուստի կարճ նամակ է գրել իր կնոջը՝ Արդենին:
«Եթե ես այստեղից դուրս չգամ, իմացիր, որ ես սիրում եմ քեզ և կյանքը քեզ հետ: Ներիր ինձ, որ պետք է միայնակ մայր դառնաս»:
Քադենի ընտանիքն արել է հնարավոր ամեն ինչ՝ նրան փրկելու համար:
Այժմ, երբ նա գտնվել է, նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել Facebook –ի «Քադեն Լագայի որոնումներ» էջում ցուցաբերած աջակցության և օգնության համար:
Արդյունքում, Քադենն ինքն է գտել փրկարարների ճամբարը՝ վառվող լապտերի շնորհիվ: Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ գիշերվա ժամը մեկին մոտ:
Աղբյուր` Փաստինֆո