50 տարեկան մարդկանց հարցրեցին, թե նրանք ինչ կփոխեին, եթե 20 տարով հետ գնային․․․ պատասխանները տպավորիչ են

Պատասխանները նման են անգին խորհուրդների, եթե հիմա երիտասարդ եք, կարդացեք սա, միանշանակ, չեք զղջա։

1.Թողեք ծխելը։ -Եթե դուք կարողանայիք ինձ տեսնել հիմա, ես կիջնեի դողացող ծնկներիս վրա և կխնդրեի ձեզ մտածել ծխելը թողնելու մասին,-գրում է կանանցից մեկը։ Դա թանկ է, տհաճ հոտ ունի, և 100%-ով առողջական խնդիրներ կառաջացնի։ Եթե ուզում եք 50 տարեկանում ապրել առանց քաղցկեղի, գուցե ժամանակն է դադարել ծխել։
2.Օգտագործեք արևից պաշտպանող քսուք։ Եթե ուզում եք կնճիռներ, չոր, թեփոթվող մաշկ, ուրմեն առանց քսուքի արևայրուք ընդունեք։

3.Սկսեք գումար խնայել։ Այո, սա ձանձրալի և անհետաքրքիր խորհուրդ է, բայց անհրաժեշտ է։ Սկսկեք հիմիկվանից խնայել, մի քանի տարի անց մեծ գումար կունենաք։
4.Պահպանեք կամ վերականգնեք լավ հարաբերություններ բարեկամների հետ։ Նույնիսկ եթե համարում եք, որ ընտանիքի հետ հետ շփվելը դժվար է և երբեմն ատում եք միմյանց։ Ընտանիքը շատ կարևոր է։ Շուտով կհասկանաք, որ հենց դա է ամենամեծ արժեքը։

5.Կուտակեք հիշողություններ, այլ ոչ թե իրեր։ Դա ձեր կյանքի փորձն է։ Շատ տխուր է 50 տարեկանում գիտակցելը, որ բացի նյութականից ուրիշ ոչ մի բան չեք կուտակել։ Հիշողությունները հնարավոր չէ աղբը գցել, դրանք երբեք չեն արժեզրկվի։
6.Սպորտով զբաղվեք։ Ակտիվ ապրելակերպ վարեք, ավելորդ քաշ մի հավաքեք։ Օրգանիզմը նորմայի մեջ պահեք։

7.Սովորեք տալ։ Կատարեք բարի արարքներ։ Տվեք ուրիշներին այն, ինչը նրանց ուրախություն է պարգևում։ Փոխարենը ոչինչ մի ակնկալեք։
8.Սովորեք գոհանալ նրանով, ինչ ունեք։ Երջանկությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան ճանաչվածությունն ու հաջողությունը։

9.Պահպանեք օրվա ռեժիմը։ Լիարժեք քնեք։ Պառկեք քնելու և արթնացեք նույն ժամին։
10.Հոգ տարեք ատամների մասին։ Տարիքի հետ ատամները բուժելն ավելի է դժվարանում։

11.Հետաքրքրասեր եղեք։ Տանից դուրս եկեք և խելահեղ մի բան արեք։
12.Բավական է վնասակար սնունդ օգտագործեք։

13.Տարեկան առնվազն 10 գիրք կարդացեք։ Ուղեղը պիտի անընդմեջ զարգանա, մի կողմ դրեք հեռուստացույցն ու համակարգչային խաղերը։
14.Որքան հնարավոր է շատ ճամփորդեք։ Ճամփորդությունը հենց այն է, ինչը թույլ կտա ձեզ ողջ զգալ։

15.Դադարեք ձեզ որևէ մեկի հետ համեմատելը։ Հավատացեք, երբ լինեք 50 տարեկան, ձեզ համար միևնույն կլինի, թե ինչ տպավորություն եք թողնում մարդկանց վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ