5-ամյա տղան հրդեհից փրկեց քրոջը, սակայն նորից վերադարձավ այրվող տուն… հերոս ի ծնե են լինում…

Ջորջիա նահանգից 5-ամյա տղան արթնացավ նրանից, որ իր ննջասենյակում կրակ էր բոցկլտում: Բայց երեխան խուճապի չմատնվեց և իր գործողություններով փրկեց ամբողջ ընտանիքին:Նոյ Վուրդսն ու ընտանիքի մյուս 7 անդամները հանգիստ քնած էին, երբ տղան արթնացավ ննջասենյակում կրակի ծխից և աղմուկից: Նա վեր թռավ անկողնուց, գրկեց իր կողքին քնած քրոջը և դուրս եկավ միակ հասանելի ելքից՝ բաց պատուհանից:

Այդքանով Նոյը չսահմանափակվեց. նա վերադարձավ տուն՝ շան հետևից և նրան նույնպես դուրս բերեց: Հետո փոքրիկ հերոսը վազեց կողքի տուն՝ հորեղբորը կանչելու: Նրանք միասին ոտքի հանեցին ողջ ընտանիքին:

Բոլորը առանց արկածների կարողացան լքել այրվող տունը:
—Էլի են եղել դեպքեր, երբ երեխաները փրկել են ընտանիքին, բայց որ 5 տարեկան տղան այդքան համարձակ և խելացի գործի, սովորական երևույթ չէ, — ասում է տեղ հասած հրշեջը:

Ինչպես պարզվեց հետագայում, հրդեհը սկսվել է Նոյի սենյակի վարդակի գերտաքացումից: Ընտանիքի անդամներին ցուցաբերեցին առաջին բուժօգնությունը՝ թեթև այրվածքների և ծխից թունավորվելու պատճառով:Քաղաքապետը Նոյին պարգևատրեց՝ կյանքեր փրկելու համար: Տղայի հերոսական քայլի մասին իմացան գրեթե ողջ նահանգում:

Տղան ապացուցեց, որ հերոս կարելի է լինել ցանկացած տարիքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ