Այն, ինչ արեց ավտոբուսի վարորդը, հղի կինը երբեք չի մոռանա

Մի քանի օր առաջ ես հասարակական տրանսպորտում շատ արտասովոր դեպքի հանդիպեցի:
Ավտոբուսը գնում էր նախապես պլանավորված երթուղով, ինչպես սովորաբար: Ես ամեն օր դրանով գնում եմ համալսարան, եւ ես միշտ հանդիպում եմ նույն վարորդին, նույն ավտոբուսով, որովհետեւ միշտ գալիս եմ միեւնույն ժամանակ:Նստեցի եւ միացրեց երաժշտությունը, ականջակալներ դնելով: Հետեւի շարքում մի քանի րոպե անց մի կին սկսեց ճչալ: Բոլորը հետաքրքրվեցին, թե ինչ է տեղի ունեցել եւ տեսան հղի կնոջ, ում ծննդաբերությունը կարծես արդեն սկսվում էր:

Նա շատ էր տանջվում, բայց մի կերպ դիմանում էր, որպեսզի ավելի բարձր ձայնով չգոռար: Ավտոբուսի վարորդն իրեն չկորցրեց: Նա կանգնեցրեց ավտոբուսի մոտակա կանգառում եւ բացելով դռները, դիմեց բոլորին.«Ուրեմն այսպես, տիկնայք եւ պարոնայք, մեր հաջորդ կանգառը հանգամնքների բերումով ծննդատունն է: Եթե ​​որեւէ մեկը շտապում է, նա կարող է այստեղից իջնել»:

Գրեթե բոլորը իջան ավտոբուսից: Ես մնացի, որովհետև շտապելու տեղ չունեի, սովորաբար առաջին ժամերի դասախոսությունները կարևոր չեն: Կնոջ պայուսակում, ես գտա հեռախոսը եւ զանգեցի ամուսնուն (անունի կողքին գտնվող սրտից ակնհայտ էր, որ դա ամուսնու համարն էր), բացատրեցի ողջ իրավիճակը եւ խնդրեցի գալ հիվանդանոց:Շատ շուտով մենք հիվանդանոցում էինք: Ավտոբուսի վարորդը այդպես արագ էր վարում, որ մտածում էի, թե չենք հասնի ծննդատուն: Ես նաեւ զանգահարեցի ծննդատուն, զգուշացնելով, որ հիվանդ ենք բերում:

Հիվանդանոցի մուտքի մոտ բժիշկներն արդեն սպասում էին: Մինչ կինը ծննդաբերում էր վերևում, ես զրուցում էի վարորդի հետ: Նա աներեւակայելի լավ անձնավորություն էր, անվերջ կատակում էր:Շուտով բժիշկը եկավ եւ մեզ ասաց, որ անհամբեր տղա է ծնվել, իսկ կինն իրեն լավ է զգում:

Ահա այսպես սկսվեց այդ օրը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ