Ամուսնուս դուր չէր գալիս, որ ես գիրացել էի, նա լքեց ինձ ու գնաց նիհար կնոջ մոտ

Ծննդաբերությունից հետո ես մի փոքր գիրացել էի:Այնպես չի, որ չափազանց շատ, բայց… ամուսինս սկսեց բողոքել: Ես սպասում էի, որ նա կասի. «Ոչինչ, սիրելիս, ամեն ինչ լավ կլինի, միևնույն է դու ամենալավն ես»: Բայց նա դրա փոխարեն «ձախ» գնաց: Այնքան թափով գնաց, որ մի օր արդեն չվերադարձավ:

Ես մնացի մենակ, երեխայի հետ: Չմանրամասնեմ, առանց այդ էլ հասկանալի է, թե ինչ վիճակում էի:Ի վերջո, հոգնեցի ինքս ինձ ուտելուց, տառապելուց և ներսումս ուժ գտա նորից կյանք վերադառնալու: Սկսեցի շուն պահելուց, ամեն առավոտ նրա հետ վազում էի: Հետո սկսեցի այլ վարժանքներ անել: Հեշտ չէր, բայց օգնում էր շեղվել մռայլ մտքերից:

Սովորեցի սպորտով զբաղվելուն, աշխատանք գտա, սկսեցի ֆիտնեսի դահլիճում մարզվել: Մարզիչս լավն էր, մի երկու տարվա ընթացքում կազմվածքս ավելի լավը դարձավ, քան նախկինում էր:

Սիրեցի ինձ, սիրեցի մարմինս:

Մի օր մարզումներից հետո, սպորտային հագուստով, սպորտային պայուսակը ձեռքիս տուն վերադառնալիս տեսա նախկին ամուսինս մեր շքամուտքի մոտ կանգնած է: Ծաղիկներով ու կոնֆետներով: Հավանաբար որդիս դուռը չի բացել:Մեկ էլ հանկարծ հասկանում եմ, որ այ հենց հիմա, այս պահին է տրվել հնարավորություն, վրեժ լուծելու բոլոր լքված կանանց անունից: Այնպես անել, որ նա ողբա մեղանչումից:

Կուրծքս առաջ, մեջքս ուղիղ` գնացի դեպի մուտքը: Գիտե՞ք, թե ինչ ասաց.
— Տիկին, Դուք այս մուտքո՞ւմ եք ապրում, կարո՞ղ եք դուռը բացել:

Դառնորեն ծիծաղելով, դեմքս ձեռքերով փակեցի ու ցնծություն ապրելով` մի կողմ անցա:
— Ես ինչ-որ զվարճալի բա՞ն ասացի, -նեղվեց նա,- Ինչո՞ւ եք ծիծաղում:
— Ասել ես, Զագսում, երբ երդվում էիր սիրել ու պաշտպանել,- շրջվելով նրա կողմն, ասացի ես,- Մինչև հիմա ծիծաղում եմ, չեմ կարողանում կանգ առնել:

— Մերի՞, Մերի…- նա աչքերը չռած նայում էր ինձ<
— Դու ունես ընդամենը 10 վայրկյան, այս բակից անհետանալու համար
— Կարո՞ղ եմ գոնե տղայիս տեսնել, Արմանին,-խնդրեց նա:

-Անունն Արմեն է,- ապշած ճշտեցի ես, — Գնա, հեռացիր, հենց հիմա:

Հեռացավ:

Նայում էի, թե ինչպես է հեռանում. նա հաճախ էր շրջվում: Իմաստը…Երազանքները կատարվում են, պետք է միայն հավատալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ