Մի օր երեկոյան փոքր որդին մոտեցավ մորը, երբ վերջինս ընթրիք էր պատրաստում, նրան մեկնեց մի թուղթ, որի վրա ինչ-որ բան կար գրված:
-երեկ երեկոյան խոտ եմ հնձել՝ 150
-սենյակումս այս շաբաթ մաքրություն եմ արել՝ 100
-գնացել եմ խանութ, 2 անգամ՝ 150
-մնացել եմ փոքր եղբորս հետ, մինչ դու խանութներ էիր գնացել՝ 150
-աղբն եմ գցել՝ 150
-այս շաբաթ լավ գնահատականներ եմ ստացել՝ 150
-այս ձմռանը ես եմ դասավորել խորդանոցը՝ 200
-ընդհանուր գումարը կազմում է 1050
Մայրը մտախոհ նայեց որդուն, շուռ տվեց թուղթը և սկսեց գրել…
-9 ամիս կերակրել եմ քեզ, մինչ իմ ներսում մեծանում էիր՝ անվճար
-քո ամբողջ կյանքի ընթացքում եղել եմ կողքիդ, բուժել եմ քեզ, երբ հիվանդ ես եղել, մեծացրել և աղոթել եմ քեզ համար՝ անվճար
-արտասվել եմ, երբ վատ է եղել քեզ համար՝ անվճար
-այն բոլոր գիշերների ընթացքում, երբ դու չէիր քնում, միայն լացում էիր, ես քեզ գրկում և հանգստացնում էի՝ անվճար
-քեզ համար գնել եմ խաղալիքներ, հագուստ, սնունդ, բայց քեզ տվել եմ անվճար
-իմ սերը, որը չի նվազի նույնիսկ այն դեպքում, երբ քո ցանկում 10 կետ էլ ավելացնես՝ անվճար է
-Տղայի աչքերից արցունքներ հոսեցին: Նա մոտեցավ մորը և նայելով աչքերի մեջ՝ ասաց.
—Մայրիկ, քեզ բոլորից շատ եմ սիրում:
Հետո վերցրեց իր գրածը և ներքևում հսկայական տառերով ավելացրեց.
—Ամբողջությամբ վճարված է: