Ինչու են հանգուցյալները տառապում մեր արցունքներից և ինչպես կարող ենք նրանց օգնել գտնել լույսը

Դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ ամեն ինչ ունի իր վերջը։ Աստվածաշնչում ասվում է, որ մшհը եկել է մարդկանց մոտ, երբ Ադամին վտարել են դրախտից։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է ամեն ինչ։Յուրաքանչյուր կենդանի էակ մшհվան հանդեպ վախով է լցված; Մարդկանց համար ավելի հեշտ է ընդունել սեփական, քան հարազատ մարդու մահը։

Սակայն քչերը գիտեն, որ մեր արցունքները հանգուցյալին մեծ վնաս են հասցնում։ Մեր արցունքների պատճառով տառապում է հանգուցյալի հոգին, իսկ դա մեծ մեղք է։Հանգուցյալն այն աշխարհում պիտի լսի աղոթքներ, այլ ոչ թե խրատներ և լաց։ Աղոթքն օգնում է հանգուցյալին անցնել բոլոր փորձությունները և գտնել դեպի լույս ուղին։

Արցունքները միայն խանգարում են դրան։ Յուրաքանչյուրը պիտի կանգնի Աստծո դատաստանի առաջ, աղոթքը կարող է հեշտացնել հոգու չարչարանքները։ Հանգուցյալն ուզում է աղոթք լսել, սակայն լսում է միայն, թե ինչպես են իրեն հետ կանչում, երբ բարեկամներն արտասվում են և կարոտում հանգուցյալին։Այն աշխարհում ամենակարևրոը աղոթքն է։ Հենց դա է օգնում հանգուցյալներին։

Եթե անդադար արտասվեք, սգաք, ապա հանգուցյալը կխորտակվի արցունքների մեջ։ Մահացածի համար շատ ծանր է մտերիմների հուսահատության խոսքերը լսելը։ Իհարկե, սկզբնական շրջանում պետք է արտասվել, հիշել մարդու մասին միայն լավը, բարի խոսքեր ասել։

Դրանից միայն օգուտ կլինի, և մարդու հոգին կհանգստանա։ Իսկ անվերջ լացից և տխրությունից ոչ մի լավ բան չի լինի ոչ հարազատներին, ոչ էլ հանգուցյալին։Մի մոռացեք աղոթել հանգուցյալների համար․ դա երկրում մնացած հարազատների պարտականությունն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ