Ստեղծվել է կապիկի և մարդու աշխարհում առաջին խիմեր-սաղմը

Չինաստանի լաբորատորիաներում աշխատող գիտնականների միջազգային թիմը իսպանացի կենսաբան Խուան Կառլոս Իզպիսուայի գլխավորությամբ հայտարարել է աշխարհում առաջին մարդու և կապիկի կապիկ խիմեր-սաղմի ստեղծման մասին՝ գրում է The Daily Mail-ը:

Խիմերները կենդանիներ կամ բույսեր են, որոնց բջիջները պարունակում են գենետիկորեն տարասեռ նյութեր, մինչդեռ հասարակ օրգանիզմներում յուրաքանչյուր բջիջ պարունակում է նույն գեների շարքը:

Փորձերի ընթացքում գիտնականները գենետիկորեն ձևափոխել են կապիկների սաղմը, որպեսզի անջատեն այն գեները, որոնք ներգրավված են օրգանների ձևավորման մեջ:

Այնուհետև նրանք ներմուծել են մարդու ցողունային բջիջներ, որոնք ունակ են ցանկացած տեսակի հյուսվածքներ ստեղծելու սաղմում: Արդյունքը եղել է կապիկի սաղմ՝ մարդու բջիջներով:

Այնուամենայնիվ, փորձագետները ընդհատել են գործընթացը մինչև արարածի ծնունդը:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ