Շելիա Ֆրեդերիկը ուղեկցորդուհի է: Նա իր աշխատանքը միշտ սովորական է համարել և երբեք չի մտածել, որ ամենահասարակ չվերթը դեպի Սան- Ֆրանցիսկո կարող է փոխել իր կյանքը:
Ուղևորները զբաղեցրել էին տեղերը և ուղեկցորդուհիները, կանոների համաձայն, վերջին անգամ շրջեցին տեսնելու՝ ամեն ինչ կարգի՞ն է:
Շելիան անցնելիս նկատեց թանկարեք հագնված տղամարդուն թափթփված տեսքով աղջկա հետ: Այդ պահին նա նաև նկատեց աղջկա՝ իրեն ուղղված սևեռուն հայացքը: Շելիան անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ:
Ինքնաթիռի թռիչքից հետո նա գնաց զուգարան և այնտեղ թուղթ ու գրիչ թողեց: Ապա դուրս եկավ և հայացքով աղջկան հասկացրեց, թե ուր պետք է գնա:
Երբ շաիկահեր աղջնակը դուրս եկավ զուգարանից, ուղևորուհին այնտեղ գտավ թուղթ, որում գրված էր. «Օգնեցեք ինձ»:
Մինչև վայրէջքային գոտի հասնելը Շելիան տեղեկացրեց Սան-Ֆրացիսկոյի ոստիկանությանը:
Ավելի ուշ նա իմացավ, որ տղամարդը հանցագործ է, իսկ աղջիկը մարդկանց առք ու վաճառքի (թրաֆիքինգ) զոհ էր դարձել:
Դիտեք Ширази Вард հայկական սերիալը անցնելով հղումով