Մայրը, առանց վայրկյան կորցնելու, նետվեց կրակի մեջ երեխաների կյանքը փրկելու, և ահա, թե ինչ արեց ամուսինը հանուն նրանց բոլորի…

Այդ չարաբաստիկ օրը ամուսինն ընկերների հետ գնացել էր զվարճանալու: Կինը երեք երեխաների հետ հաճելի երեկո անցկացրին ու գնացին քնելու: Հանկարծ գիշերվա ուշ ժամին կինը արթնացավ ուժեղ հազից: Աբողջ տունը ծխի մեջ կորած էր:Նա նետվեց երեխաների սենյակ: 3-ամյա որդուն և 2-ամյա դստերը հեշտությամբ կարողացավ դուրս բերել տանից, իսկ ավագ դստեր սենյակը գտնվում էր միջանցքի մյուս կողմում: Մինչ նա երեխաներին դուրս բերեց կրակը թեժացավ և ողջ տունն արդեն բոցերի մեջ էր: Նա խելակորույս նետվեց ներս, չզգաց ինչպես ձեռքի ափի մաշկը սկսեց այրվել, երբ բռնեց բռնակը և կայծակնային արագությամբ հասավ դստեր սենյակը:

Նա սովորություն ուներ կողպել դուռը ներսից և այժմ չէր կարողանում բացել ու աղիողորմ ճչում էր, մայրը, չնայած, որ սկսել էր այրվել, հավաքեց իր ուժերը և հարվածեց դռանը, դուռը բացվեց և մայր ու աղջիկ այրվելով մի կերպ վազեցին դուրս ու անգիտակից վիճակում ընկան գետնին:Այդ ընթացքում հարևանները հրշեջ ծառայություն էին զանգել և երկու հրշեջ մեքենա մոտենում էին տանը, մյուս կողմից մեծ արագությամբ սլանում էր շտապ օգնության մեքենան: Երկու փոքրերը չէին վնասվել, բայց ավագ դուստրն ու մայրը բավականին խորը այրվածքներ էին ստացել:

Աղջիկը արագ բուժվեց և արագ վերականգնվեց, սակայն մոր վիճակը մնում էր ծանր, նրա կյանքին վտանգ էր սպառնում, նրա համար վճռորոշ էր յուրաքանչյուր ժամը: Նրա վիրահատության համար շատ մեծ գումար էր պահանջվում և ամուսինը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել այն:Ամուսինը երկար մտածելուց հետո, որոշում կայացրեց, նա որոշեց վաճառել իր երիկամները՝ կնոջ կյանքը փրկելու համար: Նա գիտակցում էր, որ այդ որոշումը վճռական էր, քանի որ դրանից հետո նա այլևս չէր կարող ապրել, բայց նա ասաց. «Ես իմ կյանքն եմ նվիրում այն կնոջը ով իր կյանքը չխնայելով փրկել է երեխաներիս, նա պետք է ապրի, ես երջանիկ եմ եղել նրա հետ և շնորհակալ եմ նրանից»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ