Սիրուհիներին նույնպես լքում են…ընկերուհուս պատմությունը…

Ընկերուհիս լավ վաստակում է, հաճախակի մեկնում է հանգստի, մեքենա է վարում, ապրում է սեփական տան մեջ:Սակայն նրա անձնական կյանքը չի դասավորվում: Երկու ամուսնություն և երկու ամուսնալուծություն: Ամուսիններից ոչ մեկը չի կարողացել նրան տալ այն, ինչ ինքը ցանկացել է:

Նշեմ, որ ընկերուհիս հմայիչ խնամված կին է, երբեք չի դժգոհում տղամարդկանց կողմից ուշադրության պակասից:Մի երկու ամիս առաջ էլ ընկերուհիս պատմեց, որ նոր տղամարդու հետ է հանդիպում. նա ամուսնացած է: Ընկերուհիս դարձել է նրա սիրուհին…

Արսենն ասել է, որ կնոջ հետ լավ հաբարությունների մեջ չէ, սակայն նրա հետ է հանուն երեխաների: Ընտանիք ունենալու պատճառով սիրահարները միասին շատ քիչ ժամանակ էին անցկացնում:Մի շաբաթ առաջ ընկերուհիս իմ տանն էր, երբ զանգեց Արսենը. նա առաջարկում էր հանդիպել: Ընկերուհիս ասաց, որ ժամանակ չունի, քանի որ արդեն հասցրել է պլաններ կազմել, ինչին տղամարդը պատասխանեց.

—Ուրեմն ես պիտի երկրորդ սիրուհի գտնեմ, որ լրացնեմ քո բացակայությունը:

Երկու օր առաջ զանգեց ընկերուհիս և պատմեց.
-Գիտես, այն օրվանից հետո երեք անգամ զանգել եմ Արսենին, որ հանդիպենք, իսկ նա ասաց, որ ժամանակ չունի: Իսկ երբ ես ասացի, որ երևի պիտի երկրորդ սիրեկան գտնեմ, որ լրացնեմ նրա բացը, պատասխանեց, որ դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա:

Այսինքն նա թքած ունի մեր հարաբերությունների վրա:Եթե անկեղծ, խղճացի ընկերուհուս: Բայց չէ որ պետք էր մտածել՝ նախքան ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ ունենալը: Եթե նա դավաճանել է կնոջը, սիրուհուն դավաճանեը նրա համար միանշանակ դժվար չի լինի…

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ