19 ամյա երիտասարդն ամուսնացած է 72 ամյա կնոջ հետ. ահա թե ինչպես են նրանք ապրում

Չնայած նրան, որ սերը տարիք չի հարցնում, այնուամենայնիվ, այսքան մեծ տարիքային տարբերությունը ոչ մեկի անտարբեր չի թողնում:

Երիտասարդը պնդում է, որ իր տարեց կինը՝ հիանալի սիրուհի է, և նրա հետ ապագայի պլաններ է կազմում:

Նրանց անունն է Գերի և Ալմեդա: Արդեն 2 տարի ամուսնացած են: Գուցե սկզբում մտածեք, որ նա հարուստ կին է, իսկ երիտասարդն օգտվում է առիթից, բայց ոչ:

Գերին պատմում է, որ սիրում է կնոջ կապույտ աչքերը, բնավորությունը: Մի՞թե մարդկանց միջև իսկապես տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, թե՞ նրանց մոտ ինչ-որ հոգեկան խանգարումներ կան…

Զույգը ծանոթացել է Ալմեդայի որդու թաղման ժամանակ: Իսկ երկու ամիս անց կրկին հանդիպել են և սիրահարվել: ԸՆդամենը 2 շաբաթ հանդիպելուց հետո զույգն ամուսնացել է:
—Չեմ կարծում, որ ինչ-որ բան եմ կորցնում՝ ամուսնացած լինելով Ալմեդայի հետ: Ես շատ հասուն եմ իմ տարիքի համար և հասակակիցներիս հետ ոչինչ չունեմ անելու:

Գերին և Ալմեդան չեն թաքցնում, որ իրենց միությունը ոչ բոլորին է դուր գալիս: Ալմեդայի որդին դադարեցրել է մոր հետ շփումը, այդ ամուսնությունը կնոջը զրկել է նաև թոռներից, ովքեր տարիքով մեծ են իրենց «պապիկից»;Իսկ ամուսինների համար տարիքն ուղղակի թիվ է, ոչ մի նշանակություն չունի:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ