Տղամարդը որոշեց բաժանվել կնոջից, սակայն կնոջ տարօրինակ պահանջը գլխիվայր շուռ տվեց ամեն բան…

Տղամարդը վերադառնալով տուն, կանգնեց կնոջ դիմաց և ասաց, որ ցանկանում է բաժանվել:
Կնոջ համար սաստիկ հարված էր դա: Նա ողջ գիշեր լաց էր լինում և փորձում էր հասկանալ պատճառը:
Տղամարդը որոշել էր բաժանվել, որովհետև այլևս չէր սիրում նրան, նրա սիրտն ուրիշ կնոջ համար էր բաբախում:

Տղամարդը կնոջը հայտնեց նաև, որ նրան է թողնում բնակարանը, ավտոմեքենան և ընկերության բաժնետոմսերի 30%-ը:Սակայն կինը նրան ասաց, որ իրեն ոչինչ հարկավոր չէ: Պարզապես խնդրեց մեկ ամիս իր կողքին լինել ու հեռանալ միայն մեկ ամիս անց, քանի որ նրանց որդին կարևոր քննություններ պիտի հանձներ և կինը կարծում էր, որ բաժանության լուրը կխանգարի որդուն լավ հանձնել քննությունները:

Կինը խնդրեց նրան նաև ամեն առավոտ իրեն ձեռքերի վրա դուրս բերել ննջարանից և քնքուշ խոսքեր շշնջալ, ինչպես ամուսնության առաջին օրը: Եվ տղամարդը որոշեց համբերել մեկ ամիս և տանել կնոջ այդ տարօրինակ քմահաճույքը:Սակայն օրեցօր տղամարդը զգում էր, որ իր մեջ դեռ մեռած չէ սերը այդ կնոջ նկատմամբ: Հանկարծ նա հասկացավ, որ մոռացել է ինչ գույն ունեն կնոջ աչքերը, որոնց համար նա խենթանում էր, նկատեց, որ կնոջ դեմքին կնճիռներ են հայտնվել:Փաստորեն ապրել էր նրա կողքին օտարի պես:

Երբ մեկ ամիսը մոտենում էր ավարտին տղամարդը գնաց սիրուհու մոտ և նրան հայտնեց, որ չի ցանկանում բաժանվել կնոջից: Նա այդ օրը շատ վաղ էր արթնացել և որոշեց սիրուհուց բաժանվելուց հետո կնոջ համար ծաղիկներ գնել:Նա ծաղիկներով և լայն ժպիտով մտավ տուն և մտածելով, որ կինը դեռ քնած է, մտավ ննջարան:
Սակայն… կինը մահացել էր քնած վիճակում:

Պարզվում է, որ կինը տառապում էր քաղցկեղով: Նա գիտեր, որ շուտով մահանալու է, և չէր ցանկանում, որ որդին երկու հարված ստանա՝ ծնողների բաժանությունը և մոր մահը:
Նա ցանկացել էր երջանիկ մահանալ…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ