Հղի կինը զգում էր, որ կարող է մահանալ ծննդաբերության ժամանակ…լսելով նրան՝ բժիշկն անսպասելի մի բան ասաց

Բոլոր 9 ամիսների ընթացքում Ստեֆանիա Առնոլդն անցկացրել է վախի և տագնապի զգացումով: Կնոջը թվում էր, որ ինքը՝ մեծ հավանականությամբ, կարող է մահանալ ծննդաբերության ժամանակ:Շոկի է ենթարկում այն, որ ինքն իրավացի էր:

Ծննդաբերության ժամանակ Ստեֆանիի սիրտը կանգնեց: Ուղիղ 37 վարկյան նա կյանքի նշաններ չէր տալիս: Տղան՝ Ջեյկոբը, առողջ և անվնաս էր ծնվել, իսկ ահա մայրը չէր շնչում…Դեռ հղիությնա ժամանակ կնոջ մոտ ախտորոշեցին հազվադեպ պաթոլոգիա, որի դեպքում ամնիոտիկ հեղուկը՝ հարպտղային ջրերը, ներթափանցում են մոր արյան մեջ: Այդ վիճակն իրենից մեծ վտանգ է ներկայացնում կյանքի համար:

Մահվան ելքով ծննդաբերությունը կանխելու համար, բժիշկները կեսարյան հատում կատարելու որոշում կայացրեցին:Սակայն սարսափելի կանխազգացումները, միևնույնն է, հանգիստ չէին տալիս Ստեֆանիին: Հղիության վերջին շաբաթների ընթացքում նա կոնսուլտացիայի գնաց անեստեզիոլոգի մոտ, և միայն դրա շնորհիվ ապագա մայրիկը չմահացավ:

Ուշադիր լսելով կնոջ մտավախությունները՝ բժիշկը փոխեց անեստեզիայի տեսակը, և ընտրեց այն տարբերակը, որի ժամանակ լավանում է ծննդկանի արյան շրջանառությունը:Բժիշկները գիտեին, որ Ստեֆանիի սիրտը որոշ ժամանակով կանգ կառնի, այդ պատճառով էլ նրանք արագ և գրագետ էին գործում:

Երիտասարդ երջանիկ մայրիկը խորհուրդ է տալիս բոլոր հղիներին՝ չվախենալ խոսել բժիշկների հետ, նրանց պատմել մտավախությունների և վատ կանխազգացումների մասին:
—Իսկ եթե բժիշկը չցանկանա լսել ձեզ, ապա ուրիշ մասնագետի դիմեք:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ