Հակոբը անկյունում նստած արտասվում էր, նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ է արել, ինչի համար են ծնողները հրաժարվել նրանից: Իսկ հետո…

Հակոբը անկյունում նստած արտասվում էր, նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ է արել, ինչի համար են ծնողները հրաժարվել նրանից, չէ որ ինքը սիրում էր նրանց: Հակոբը չէր ճանաչում իր հարազատ մորը, երեխային որդեգրել էին Նելլին և Սերգեյը, նրանք չունեին սեփական երեխա, և դրա համար էլ որոշել էին մանկատնից երեխա վերցնել:Սակայն Սերգեյը ոչ մի կերպ չէր կարողանում սիրել այդ երեխային, նա իր համար օտար էր: Իսկ Նելլին, որքան էլ որ սիրում էր, միևնույնն է՝ մինչև վերջ չէր կարողանում նվիրվել նրան:

Անցնում էին տարիները, Հակոբն ընտանիքում էր մեծանում. դա իր համար գլխավորն էր: Բայց ահա մի օր Նելլին իմանում է, որ հղի է: Երջանոկթյանը չափ ու սահման չկար:Այժմ Հակոբին ուշադրություն չէին դարձնում: Նա նյարդայնացնում էր ծնողներին, իսկ հայրը սկսել էր նույնիսկ ծեծլ երեխային:

Մի օր էլ որոշեցին, որ եթե իրենց երեխային են ունենալու, ինչներին է պետք Հակոբը: Նա արդեն կատարել էր իր առաքելությունն այդ տանը:Եվ նրան՝ ինչպես մի առարկայի, վերադարձրեցին մանկատուն: Գրեցին հրաժարական, և դատարանի միջոցով նրանց զրկեցին ծնողական իրավունքից Հակոբի հանդեպ:

Դատից հետո Նելլին պատմեց երեխային, որ այսուհետ նա ապրելու է ուրիշ տեղ: Հակոբը գոռում և արտասվում էր, կանչում էր սիրելի մայրիկին, իսկ նրա նախկին մայրիկը պարզապես շրջվեց և հեռացավ՝ նույնիսկ չհամբուրելով երեխային:Երեխան ընդամենը երեք տարեկան էր, բայց նրան արդեն երկու անգամ դավաճանել էին ծնողները՝ և հարազատ, և որդեգրող:

Դատավորը, ով վարում էր դատը, մի կին էր, հետևում էր այդ ամենին, նրա սիրտը պայթում էր ցավից: Դատից հետո նա մոտեցավ մանկատան աշխատակցին և ասաց, որ ուզում է որդեգրել Հակոբին: Աշխատակիցը երջանկությունից արտասվում էր, չէ որ երեխան ստիպված չէր լինելու վերադառնալ մանկատուն:Անցավ մի ժամանակ. Հակոբիկը՝ այդպես էին նրան անվանում նոր ընտանիքում, մեծացավ, դպրոցն ավարտեց ոսկե մեդալով, ընդունվեց բժշկական համալասարան, իսկ ավարտելուն պես՝ նրան հրավիրեցին կլինիկայում աշխատելու:

Մի օր նրա մոտ եկավ մի հիվանդ: Հակոբը մի անգամից ճանաչեց տղամարդուն. դա իր նախկին հայրն էր՝ Սերգեյը:Նա պատմեց, որ կինը մահացել է ծննդաբերության ժամանակ, դրանից հետո ինքը սկսել է խմել: Հիմա նրան մի կին է օգնում, ով էլ ուղարկել է իրեն բժիշկի մոտ, այդպես նա հյատնվել էր Հակոբի մոտ:

Հակոբը՝ չնայած նրան, որ այն ժամանակ փոքր էր, շատ լավ էր հիշում, թե ինչպես էին վարվել իր հետ, իսկ հիմա այդ նույն մարդը խնդրում է օգնել իրեն: Հակոբը հիշում էր Հիպոկրատի երդման մասին: Նա օգնեց Սերգեյին, բայց նրա հետ շփվելու ցանկություն չհայտնեց:Հիշեք, կյանքում միշտ պետք է վճարել՝ ուրիշին պատճառած և սիրո, և ցավի դիմաց: Իսկ Նելլիին և Սերգեյին ճակատագիրը շատ ծանր պատժեց՝ որբին նեղացնելու համար:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий