Երեխաները չունեն դաստիրակության կարիք: Նրանք սիրո կարիք ունեն

Արդյո՞ք մտածել եք այն մասին, թե ինչու մեր երեխաները չեն ուզւոմ ժամանակ անցկացնել մեզ հետ:Գուցե, երբ նրանք փոքր էին, մենք ժամանակ չէինք գտնում, որ ուղղակի նրանց հետ լինենք՝ մի կողմ դնելով մեր բոլոր գործերը: Մանկությունը՝ մարդու կյանքի ամենանուրբ և խոցելի հատվածն է:

Եթե մենք առաջին տեղում դնում ենք առօրյա հոգսերը՝ մեր երեխայի պահանջարկների փոխարեն, մի՞թե հետո իրավունք կունենանք պահանջել, որ նրանք մեզ ժամանակ հատկացնեն: Ծնել երեխային և ապահովել նրան՝ չի նշանակում դաստիրակել: Տալ նրան անհրաժեշտ նյութական իրերը և սովորեցնել խոսքերով՝ չի նշանակում դաստիրակել: Նրանք սիրո կարիք ունեն:Կարծում եմ, բոլոր ծնողներին էլ երեխաներն ամեն երեկո խնդրում են պառկել իրենց հետ: Շատ ծնողներ պատասխանում են, որ ընդամենը մի քանի վարկյան կարող են պառկել նրանց կողքին:

Բացատրում են, որ պիտի մյուս երեխաներով էլ զբաղվեն, կամ խոհանոցում հավաքեն, աշխատանքի հետ կապված գրառումներ կատարեն, կամ ընթրեն…Անկախ պատճառից՝ միշտ նույն բանն են ասում.
-Միայն մի քանի վարկյան: Ավելի կարևոր գործեր էլ կան:

Իհարկե, չեն կարող ամբողջ գիշեր նրանց կողքին պառկել: Բայց երեխան սպասում է դրան, ինչպես և բոլոր երեխաները:Երեխային խոսելու կարիք ունի: Այդ ամենը ձեզ կարող է անլուրջ թվալ, բայց երեխայի համար շատ կարևոր է, դա իր կյանքն է: Նա կարող է գնահատականներից խոսել, կամ ընկերոջ մասին պատմել…նա ձեզ հետ անկեղծանում է:

Դա լինում է այն դեպքում, երբ ծնողները մի կողմ են դնում բոլոր հոգսերը: Դա տեղի է ունենում, երբ մենք մոռանում ենք այն ամենի մասին, ինչ պիտի անեինք:Երեխաներին պետք է վայելել, երբ նրանք ունեն մեր կարիքը: Անհասկանալի է, թե ինչու են մարդիկ երեխա ունենում, եթե նրանց հետ ժամանակ անցկացնելու ցանկություն բացարձակապես չունեն:

Ամեն երեկո, գոնե 10 րոպեով մոռացեք ձեր բոլոր հոգսերի և խնդիրների մասին, ժամանակ անցկացրեք միայն երեխայի հետ և մի մոռացեք կրկնել.Այսօր, հենց հիմա, ԴՈՒ ինձ համար ամենագլխավորն ես:

Եվ գիտեք ի՞նչ:

10 տարի անց այդ խոսքերը կվերադառնան, և երբ խնդրեք երեխային ձեզ հետ մնալ մի քանի րոպե, նա կանի դա:

Աղբյուր

Axajanyan83

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх
Яндекс.Метрика