Բարի պատմություններ՝ որոնք կջերմացնեն ձեզ

Այսօր հայրիկս եկավ տուն և ինձ ու մայրիկիս վարդեր նվիրեց:
-Ի՞նչ առիթով,-հարցրեցիքն մենք:

Նա ասաց, որ այսօր իրենց աշխատավայրում նրա գործընկերները բողոքում էին իրենց կանանցից ու երեխաներից, բայց հայրս նրանց միանալու առիթ չէր ունեցել:Այսօր արդեն 10 տարի է, ինչ ես ում ամուսինս միասին ենք ապրում: Նա այդպես էլ չէր դառնա իմ ամուսինը, եթե չլիներ մեր ավարտական երեկոն: Այդ ժամանակ ընտանիքս ծանր ֆինանսական վիճակում էր, և մենք չէինք կարող թույլ տալ մեզ նույնիսկ զգեստ գնել: Նա ինձ համար գնեց զգեստ, օգնեց ծնողներիս, իր հոր միջնորդությամբ՝ հորս համար աշխատանք գտավ: Հիմա երկու երեխա ունենք, իսկ ես նրան առաջվա պես սիրում եմ:

Այսօր ես ու մայրիկս նույն ժամին սկսեցինք միևնույն ֆիլմը դիտել՝ չնայած, որ միմյանցից հազարավոր կիլոմետր հեռու ենք: Ես այնքան եմ կարոտել նրան, որ թվում էր, թե միասին նույն բազմոցին ենք նստած:Երբ աղջիկս 28 տարեկան էր, հրշեջը փրկեց նրա կյանքը՝ դուրս բերելով վառվող շենքից: Ընթացքում նա վնասել էր ոտքը, և ըստ բժիշկների՝ ամբողջ կյանքը չէր կարողանալու քայլել: Երեկ նա մի կողմ դրեց ձեռնափայտը և աղջկաս հետ մտավ եկեղեցի՝ իրենց պսակադրության համար: Ավելի լավ ամուսին աղջկաս չէի էլ կարող ցանկանալ:

Այսօր ես զանգեցի լավագույն ընկերոջս՝ վերջին կես տարվա մեջ առաջին անգամ, ներողություն խնդրեցի, որ այն ժամանակ չէի կարողացել օգնել նրան դժվարին պահին: Իսկ նա պատասխանեց.
-Ես գիտեի, որ դու կզանգես…Արի…

Աղբյուր

Axajanyan83

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх
Яндекс.Метрика