Հավի բաստուրմա՝ ավելի համեղ չեք գտնի… պատրաստ է լինում 5 օրում

Առաջարկում ենք պատրաստել և փորձել հավի բաստուրմա…այնպիսի անուշ բույր և համ ունի, որ կցանկանաք ամեն օր համտեսել այն: Կզարմանաք, թե որքան հեշտ և արագ է պատրաստվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

-հավի կրծքամիս՝ 500-600գ
-աղ խոշոր՝ 100գ

-կարմիր կիսաքաղցր գինի՝ 50գ
-շաքարավազ՝ 1ճ.գ. ոչ լիքը

-կարմիր աղացած պղպեղ՝ 50գ
-կծու կարմիր պղպեղ՝ դանակի ծայրով

-սև աղացած պղպեղ՝ 1թ.գ.
-չոր համեմունքներ. ուրց, ծիտրոն, դաթնետերև՝ յուր. 0,5թ.գ.

-սխտոր՝ 2 պճեղ

Պատրաստման եղանակ.Հավի միսը լվանալ, հանել ճարպի թաղանթը, չորացնել թղթե անձեռոցիկով:
Միացնել աղը, չոր համեմունքների կեսը, մանրացրած սխտորը և լավ խառնել:

Խառնուրդով բոլոր կողմերից շփել միսը, ծածկել սննդային տոպրակով, դնել որևէ ծանր առարկայի տակ և սառնարանում թողնել 24 ժամ: Այդ ընթացքում միսը 2-3 անգամ շուռ տալ:Հանել սառնարանից, լավ լվաալ և չորացնել:

Խառնել համեմունքները. կարմիր պղպեղը, ուրցի, դափմետերևի և ծիտրոնի մնացած մասը, սև պղպեղը, շաքարավազը, լցնել գինին, խառնել:Ստացված զանգվածը քսել հավի մսին, փաթաթել մառլյայով՝ 2-3 շերտով:

Կախել լավ օդափոխվող տեղում և թողնել 5-7 օր:Պատրաստի բաստուրման պահել սառնարանում:

Բարի ախորժակ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий