Տորթ Երազանք. պահանջվում են նվազագույն բաղադրիչներ, սակայն արդյունքը գերազանց է

Այս տորթը դուր կգա բոլոր քաղցրակերներին: Այն շատ հեշտ և արագ է պատրաստվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

-100գ կարագ
-1 տուփ խտացրած կաթ

-2 ձու
-1 բաժակ ալյուր

-1/2 թ.գ. սոդա
-1-2 թ.գ. կակաո

Կրեմի համար.

-300գ թթվասեր

-150գ շաքարավազ

Պատրաստման եղանակ,

Հալացնել կարագը, խառնել խտացրած կաթի, 2 ձվի և 1 բաժակ ալյուրի հետ, ավելացնել կիտրոնի հյութով մարած սոդան:Խմորը բաժանել 3 մասի, մեկի մեջ ավելացնել կակաո: Շերտերը թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 15-20 րոպե:

Հարել թթվասերն ու շաքարավազը և քսել շերտերին:Տորթը զարդարել ըստ ցանկության՝ քերած շոկոլադով կամ հատապտուղներով:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий