Տորթ Նուտելլա…օդային, նուրբ և աներևակայելի համեղ

Առաջարկում ենք պատրաստել տորթ Նուտելլա, որը ստացվում է համեղ, նուրբ և թեթև:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

-ձու՝ 5 հատ
-շաքարավազ՝ 1 բաժակ
-մեղր՝ 3ճ.գ.

-կարագ՝ 100գ
-սոդա՝ 2թ.գ., քացախ՝ մարելու համար
-կակաո՝ 5ճ.գ.

-ալյուր՝ 5 բաժակ
-կրեմ 1.
-կարագ՝ 400գ

-խտացրած կաթ՝ 1 տուփ
-կրեմ 2.
-ձու՝ 1 հատ

-շաքարավազ՝ 2ճ.գ.
-ալյուր՝ 1ճ.գ.
-կաթ՝ 1 բաժակ

Ձուն, շաքարավազը, մեղրը, կարագը, մարած սոդան և կակաոն խառնել, դնել գոլորշու վրա և խառնել 5-7 րոպե:Հանել կրակից և ավելացնել ալյուրը: Պիտի փափուկ խմոր ստացվի:Բաժանել 5-6 մասի և թխել ձեթով պատված տապակի հակառակ կողմի վրա: Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 3-5 րոպե:

Պատրաստել եփովի կրեմը. անհրաժեշտ է խառնել ձուն, շաքարավազը և ալյուրը, աստիճանաբար ավելացնել կաթը: Անդադար խառնելով՝ կրեմ եփել:Մինչ եփովի կրեմը կսառի, պատրաստել մյուս կրեմը: Դրա համար հարկավոր է հարել խտացրած կաթն ու կարագը:Խառնել երկու կրեմները և հարել:

Բոլոր կորժերին՝ բացի վերջին շերտից, կրեմ քսել: Թողնել մի քանի ժամ և մատուցել

Բարի ախորժակ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий