Թեստ ամենահնարամիտների համար. Ինչպե՞ս կարող է տղան փրկվել…

Պատկերացրեք այնպիսի իրավիճակ է, երբ դուք պետք է խորհուրդ տաք տղային՝ ինչպես փրկվել: Արդյոք կկարողանաք ձեր հնարամտությամբ օգնել նրան:

1. Վերևում գտնվում է օձը:
2. Ագահ առյուծը սպասում է ներքևում՝ ծառի տակ, իր հնարավոր որսին:
3. Երկու կոկորդիլոսները սպասում են ջրում:
4.Ներքևում ծառի տակ կա հրացան: Մենք այն կարող ենք օգտագործել: Ինչ պլան կառաջարկեք տղային, որպեսզի փրկի իր կյանքը:

Գոյություն ունի լուծման 2 տարբերակ:

Լուծումներ, որ կառաջարկեինք մենք: Իսկ դուք այլ բա՞ն էիք մտածել

Լուծում 1. Թող օգտագործի մի ձեռքը, որպեսզի բռնի օձին և շպրտի առյուծի վրա:
Հնարավոր է այս միջոցը վախեցնի առյուծին: Այս դեպքում նա հնարավորություն կունենա ցատկելու ներքև և վերցնելու հրացանը, որով կսպանի առյուծին, վերջինովս կկերակրի կոկորդիլոսին և վերջ, նա ազատ է:
Լուծում 2. Տղան միգուցե քնած է: Թող պարզապես արթնանա:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий