Ո՞ւմ կժպտա սիրո բախտը․․
Մեզանից յուրաքանչյուրն էլ այսպես թե այնպես փորձում է գտնել իր կյանքի ճանապարհը և իրականացնել իր առաքելությունը:
Բայց պակաս կարևոր չէ կյանքի ուղեկից ընտրելը, ով Ձեր ձեռքը բռնած կքայլի Ձեր կողքով, կօգնի դժվար պահերին և կուրախանա Ձեր հաջողություններին:Ահա թե որ Կենդանակերպի նշաններին են աստղերը կանխատեսում ճակատագրական հանդիպում այս աշնանը:
- Աղեղնավոր
Այս աշուն աղեղնավորներին բախտը կժպտա ամեն ինչում՝ և ֆիանանսական հարցերում, և անձնական կյանքում:Եթե դուք արդեն ամուսնացած եք, խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ, և այդ ժամանակ Ձեր հարաբերություններն օր-օրի ավելի կապրապնդվեն:
Դուք կճանաչեք Ձեր զուգընկերջը նոր կողմերից և այդ բացահայտումը կլինի Ձեզ համար բախտորոշ: Ձեզ մոտ ոչ մի կասկած չի մնա Ձեր ընտրության ճշմարտացիության առումով:
Իսկ չամուսնացածներին աշունը երկրորդ կեսին հանդիպելու յուրատեսակ հնարավորություն է ընձեռում:
- Ձկներ
Ձկների միայնությունը վերջապես կավարտվի․ դուք կսկսեք դուրս գալ հարմարավետության սահմաններից և նայել շուրջբոլորը:
Իսկ երբ նայեք Ձեր շուրջը, դուք կտեսնեք, որ այն, ինչը Ձեզ այդքան պետք է՝ միշտ Ձեր կողքին է եղել:Ձկներն այնքան տարված են եղել իրենց գործերով, այնպես խորասուզված առօրյայի մեջ, որ գործը հարաբերություններին ոչ մի կերպ չի հասել:
Նրանց խորհուրդ է տրվում ավելի հաճախ շփվել մարդկանց հետ, որպեսզի բաց չթողնեն հաճելի հանդիպման ճակատագրի կողմից ընձեռված հնարավորությունը:
- Այծեղջյուր
Այս աշուն Այծեղջյուրները սկսել են կասկածել, որ իրենց ընտրյալը իրոք այն միակն է: Աշնանն ամեն ինչ պարզ կլինի և ամեն ինչ իր տեղը կընկնի:
Նա, ով պետք է հեռանա՝ կլքի Ձեզ:Եվ դա լավագույն բանն է, որ կարող է տեղի ունենալ, որովհետև աստղերը կանխատեսում են Ձեզ բախտորոշ սիրավեպ, որը կբերի հրաշալի ամուսնության և մինչ մահ միասին լինելու ցանկություն: