Ինչպիսի կանանց են ընտրում տղամարդիկ….

Ըստ անցկացված հետազոտությունների’ տղամարդիկ գերադասում են փխրուն, նիհարիկ, միջին հսակի կանանց: Ինչո՞ւ է այդպես:Չէ՞ որ ԶԼՄ-ները գովազդում են բարձրահասակ, գեղեցիկ ու սլացիկ կառուցվածքով կանանց’ որպես գեղեցկության խորհրդանիշ:

Եվ հետո խոշոր կանայք ավելի մեծ հնարավորություն ունեն առողջ սերունդ ունենալու:

Այդ մասին կա մի քանի տեսակետ.

Տղամարդ-իշխող: Նա սովոր է ամենուր լինել գլխավոր, գերակա, ենթարկել և, բնականաբար, լինել ընտանիքի առաջնորդը: Փոքրիկ կազմվածքով կինը ընկալվում է որպես լսող և ենթարկվող:

Նա երբեք չի կարող ղեկավարման ծանր գործը իր փխրուն ուսերին վերցնել, որոշիչ խոսքը միշտ կլինի տան տղամարդունը:

Տղամարդ- պաշտպան: Ոչ բարձրահասակ կանայք տղամարդու մեջ առաջացնում են պաշտպանի բնազդը: Արդյունքում նրանք ձգտում են պաշտպանել և սատարել իրենց հիասքանչ կանանց:

Այդ պատճառով ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում են ամուսնանալ նման կառուցվածքով կանանց հետ:Սակայն, չնայած թվացյալ անպաշտպանությանը, այդպիսի կանայք ուժեղ բնավորություն ունեն:

Ամեն դեպքում ուժեղ սեռը փխրուն կանանց համարում է ամենացանկալի և ռոմանտիկ: Անգիտակցական մակարդակում նրանք մղում են զգում դեպի այդ կանայք:

Բացի այդ’ գիտնականները պնդում են, որ ոչ բարձրահասակ կանայք իրենց տարիքակիցներից ավելի շուտ են հասունանում, այն դեպքում, երբ բարձրահասակների մոտ էներգիան ծախսվում է հասակի վրա:

Այդ պատճառով արդեն դեռահաս տարիքից երիտասարդ տղաներին «ձգում» են փխրուն կանայք: Փոքրամարմին գեղեցկուհուն կարելի է ցանկացած ուղղություններով պտտեցնել անկողնում, իսկ դա «արուների» համար կարևոր հանգամանք է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ