Ի՞նչն էր 94-ամյա տարեց կնոջ դաջվածք անելու պատճառը…

«Ես միշտ երազել եմ դաջվածքի մասին». 94-ամյա տատիկը դաջվածք է արել մահացած ամուսնու հիշատակին.

94-ամյա Հիլդա Վեսթը ժամանել է տեղի դաջվածքների ստուդիա եւ խնդրել որեիցե առանձնահատուկ բան դաջել հանգուցյալ ամուսնու՝ Էռնեստի հիշատակին:

Ուղեւորությունը կազմակերպելուն նրան օգնել էին ծերանոցի հիվանդապահուհիները: Նա պատմել է, որ ամուսինը, որի հետ ապրել է 70 տարի, մահացել է հինգ տարի առաջ:

«Ես միշտ երազել եմ դաջվածքի մասին,- խոսովանել է տատիկը:- Ես մտածեցի, որ հիանալի կլինի դաջել Էռնեստի եւ որդուս՝ Դավիթի անվան-ազգանվան սկզբնատառերը»:

«Ամուսնուս ծննդյան օրը սեպտեմբերի 14-ին է: Ես այնպես էի ցանկանում նրա համար ինչ-որ առանձնահատուկ բան անել,-հավելում է Վեսթը:

— Ես նրան շատ եմ սիրում»: Ստուդիայի սեփականատեր Մեթի Գարդներն իր հանգստի օրն անձամբ է արել դաջվածքը, ընդ որում՝ անվճար:

«Ամեն օր չէ, որ մոտդ 94-ամյա հաճախորդուհի է գալիս»,- ընդգծել է Գարդները:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ