Ընկերս ուզում էր ստուգել իմ հավատարմությունը. Ահա թե ինչ կատարվեց դրա արդյունքում. Արդյո՞ք ես ճիշտ վարվեցի…

Ես և Դավիթը հանդիպեցինք ինստիտուտում: Նա սկսեց ինձ հետևել, և մի քանի ամիս անց ես սիրահարվեցի նրան: Չնայած այն հանգամանքին, որ ընկերուհիներս խորհուրդ տվեցին ինձ  չկապնվել այդ « խորամանկ ինքնահավանի» հետ, ես նրանց չլսեցի: Կարծում էի, որ նրանք նախանձում են իմ երջանկությանը: Բայց ես իսկապես ուրախ էի:Ոչ,Դավիթը  նման չէր հարուստ հայրիկների որդիներին: Այնուամենայնիվ, նա որոշ տարօրինակություններ ուներ: Նրա վատը այն էր, որ նա շատ խանդոտ և կասկածամիտ մարդ էր։

Նա ինձ օրական մի քանի անգամ հարցնում էր՝ արդյոք ես սիրում եմ նրան, և որքանով են ուժեղ իմ զգացմուքները նրա հանդեպ: Սկզբում ինձ դուր էր գալիս այս հարցադրումները, բայց ժամանակի ընթացքում այդպիսի ներխուժող հարցերը սկսեցին ջղայնացնել:Որոշ ժամանակ անց, մեկ այլ տղա սկսեց հոգ տանել իմ մասին: Նրա անունը Սերգեյ էր: Նա ինձ ծաղիկներ ուղարկեց և բացահայտ խոսեց այն փաստի մասին, որ իրեն դուր եմ գալիս: Բնականաբար, ես պատասխան չտվեցի: Քանի որ սիրում եմ  Դավիթին, չնայած մեր հարաբերությունները վերջերս այնքան էլ նախանձելի չեն եղել:

Սերգեյը  անընդհատ թույլտվություն էր խնդրում ինձ տուն ուղեկցելու համար: Ես հրաժարվում էի: Նա այլևս  ոչինչ չհարցրեց։Մի անգամ որոշեցի խոսել նրա հետ և բացատրել իրավիճակը։ Ասացի, որ ես ընկեր ունեմ, որ իրեն այս ամենը դուր չի գա,  երբ իմանա: Նա կարծես հասկացավ: Բայց  խնդրեց, որ ինձ միայն մեկ անգամ ուղեկցի տուն:

Ես մտածեցի, որ դրանից հետո նա ինձ կթողնի հանգիստ, և համաձայնվեցի:Մենք պայմանավորվեցինք, որ նա ինձ կվերցնի աշխատանքից հետո: Երբ ես դուրս եկա աշխատանքից, նա արդեն սպասում էր ինձ: Նստեցի մեքենան։  Մի փոքր խոսեցինք ճանապարհին և ահա հասանք տեղ։Մուտքի մոտ, ես հրաժեշտ տվեցի նրան, բայց՝  ըստ երևույթին, նա դեռ չէր ցանկանում հրաժեշտ տալ, և բարձրանում էր ինձ հետ:

«Դե, բարի գիշեր», — նորից ասացի ես:

Սակայն  Սերգեյը սեղմեց պատին, փորձեց համբուրել ինձ: Ես ամեն ինչ արեցի նրանից ազատվելու համար, բայց նա ինձանից ուժեղ էր: Հետո ես սկսեցի դռանը հարվածել: Փառք Աստծո հայրիկն անմիջապես բացեց դուռը: Սերգեյն արագ վազեց աստիճաններով: Կարծում եմ`հայրիկը ամեն ինչ հասկացավ, բայց դրա մասին ոչինչ չասաց:Մեկ ժամ անց լսվեց դռան զանգը: Դավիթն էր՝ վարդերի փունջը ձեռքին։

-Անի, ամուսնացիր ինձ հետ: Ժպիտը դեմքին ասաց նա։

— Ինչպիսի՞ անսպասելի առաջարկ՝ ինչ-որ բա՞ն է պատահել Դավիթ։

«Այո պատահել է»-պատասխանեց Դավիթը ժպտալով: — Ես այսօր համոզվեցի, որ չեմ սխալվել քո հարցում։

— Այ՞ո, որտեղից այդպիսի  եզրակացություն․

— Լավ,  կասեմ: Սերգեյն իմ ընկերն է: Ես ուզում էի համոզվել քո հարցում՝ խնդրեցի, որ քեզ գայթակղի։

Դու քեզ պահեցիր օրինակելի աղջկա պես, և այժմ ես պատրաստ եմ, և ուզում եմ ամուսնանալ քեզ հետ:

Ես ցնցված էի այս խոսքերից: Հանկարծ հայրս մոտեցավ Դավիթին: Պարզվեց, որ նա լսել է մեր զրույցը:

«Ես նույնպես մի փոքր ստուգում ունեմ», — ասաց հայրս  և հարվածեց դեմքին:

Դավիթն ընկավ, և ծաղիկները ցաք ու ցրիվ եղան միջանցքով մեկ :

— Ինչի՞ համար: Նա հազիվ հարցրեց:

«Ես ուզում եմ իմանալ, արդյո՞ք դու կհանդուրժես այս լկտի պահվածքը»: Ոչ, ես չէի կարող:

Աղջիկս, նա քեզ համար չէ: — Ասաց հայրը և հարվածեց դռանը:

Դրանից հետո իմ ու Դավիթի հարաբերությունները խզվեցին։

Ինչպե՞ս կվարվեիք Դուք՝ իմ փոխարեն։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ