12 կանոն, որոնց հետևելով կարող եք երկարացնել Ձեր լվացքի մեքենայի կյանքը…

12 ոսկե կանոն, որոնց պետք է հետեւել լվացք անելիս

  • Լվացքի մեքենան նույնպես ունի մաքրման կարիք

Այն պետք է միշտ մաքուր վիճակւմ պահել, երկար օգտագործելու համար: Դուռը փակ մի պահեք, դրանից տհաճ հոտ կառաջանա մեքենայի մեջ:

Լվացքի փոշու համար նախատեսված բաժինը եւ մեքենայի ներսը նույնպես պետք է մաքուր լինեն: Որպեսզի մեքենան երկար ծառայի, կա մեկ խորամանկ քայլ, տարին մեկ անգամ միացրեք դատարկ մեքենան ամենատաք ջրի ռեժիմով եւ կես լիտր քացախով:

  • Միաժամանակ շատ իրեր մի լվացեք

Տարողունակ մեքենան իհարկե լավ է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է լվանալ միանգամից:

Այն պարզապես կարող է չդիմանալ:

  • Սրբիչներ լվանալիս կոնդիցիոներ օգտագործել պետք չէ

Կոնդիցիոները թույլ չի տալիս իրերին լիարժեք ջուր կլանել, իսկ սրբիչների դեպքում, դրանք պարզապես լավ չեն մաքրվի:

  • Գուլպաները լվանալ առանձին

Գուլպաները լվացեք հատուկ դրա համար նախատեսված ցանցում եւ հատուկ ռեժիմով:

  • Ծածկոցներն ու բարձերը պահանջում են կրկնակի լվացում

Անկողնային սպիտակեղենը, բարձերը լվացքի միջոցներով լվանալուց հետո, պետք է մեկ ագամ եւս լվանալ սառը ջրով:

  • Լվացքի մեքենան կփչացնի լողազգեստը

Լողազգեստները կարող են փչանալ, քանի որ կարվում են էլաստենից: Դրանք խորհուրդ է տրվում լվանալ ձեռքով եւ սառը ջրում:

  • Պետք չէ օգտագործել քլոր

Քիմիական հեղուկների բազմազանության մեջ հաստատ կգտնեք ձեր ճաշակին ու գրպանին հարմար միջոց, այնպես որ քլոր օգտագործեք ծայրահեղ դեպքում:

  • Կոճակները լվացքից առաջ պետք է կոճկած լինեն

Դրանք հեշտությամբ կարող են պոկվել հագուստի վրայից:

  • Տաբատների շղթաները նույնպես պետք է փակ լինեն

Դրանք կարող են կառչել այլ իրերից եւ վնասել դրանք:

  • Շատ լվացող հեղուկը դեռ չի նշանակում մաքուր լվացք

Շվացքի փոշու կամ հեղուկի մեծ քանակությունը լավ չի լվացվի եւ հետքեր կթողնի հագուստի վրա:

  • Կեղտաբծերը լվացեք զգուշությամբ

Ամուր տրորել դրանք պետք չէ, կտորը կարող է վնասվել:

Անձեռոցիկով եւ լաքահանիչ նյութով զգուշությամբ հեռացրեք կեղտաբիծը:

  • Միշտ դասակարգեք հագուստը

Կանայք գիտեն, որ ոչ բոլոր իրերը կարելի է միասին լվանալ:

Դասակարգեք դրանք ըստ գույնի եւ կտորի:

Հետեւեք այս պարզ կանոններին եւ ձեր լվացքի մեքենան ձեզ երկար կծառայի:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ