Մոր նամակը որդուն. Չհուզվել անհնար է…

Նամակի հեղինակն անհյատ է, բայց համոզված ենք, որ այն տեղ կգտնի ցանկացած մայրիկի սրտում.
—Սիրելի որդիս: Որքան կցանկանայի վերադարձնել այն ժամանակները, երբ դու փոքր էիր:

Սարսափելի շատ եմ ուզում վերհիշել
նորածին երեխայի բույրը և ևս մի անգամ զգալ, թե որքան լավ է հարազատ երեխային ձեռքերով օրորելը…Գոնե մի անգամ:

Նայում եմ քո հին լուսանկարները, ուզում եմ ևս մի անգամ լսել ՔՈ ԱՅՆ ձայնը:
Երբեք չենք մտածում, որ այն կյանքը, որով ներկա պահին ապրում ենք, տարիներ հետո երազելու ենք կրկին վերապրել:

Ես չհասցրեցի աչքս թարթել, իսկ ժամանակն անդառնալի անցավ:Լավ եմ հիշում, երբ դու հաճախ էլ չգիտեիր, թե ինչպես համոզեիր ինձ, նվնվում էիր. «Մայրիկ, մի վարկյան լսիր»:

Ներիր, որդիս, ես իրոք լսելու համբերություն չունեի, և մենք հաճախ վիճում էինք: Բայց ես մինչ օրս փորձում եմ վերադաստիրակել ինձ:Ինչ էլ լինի, դու ինձ համար միշտ փոքրիկ ձագուկ ես, և կապ չունի, որ քո կոշիկի չափն ավելի մեծ է, քան իմը:

Ինչպե՞ս կարողացար այդքան հաճելի երիտասարդ դառնալ…Ես հպարտանում եմ քեզանով: Շնորհակալ եմ քեզ, որ ամեն օր հպարատանալու առիթ ունեմ, քանի որ միշտ հիշում եմ, որ հենց ես եմ քո մայրը:
Ես քեզանից միշտ 24 տարով մեծ կլինեմ:

Դա շատ է: Չնայած կարծում եմ, որ որքան ավելի մեծանաս, այդքան ավելի աննկատ
կդառնա մեր տարիքային տարբերությունը:

Բայց դու միշտ կլինես իմ փոքրիկ տղան, իսկ ես՝ քո մայրիկը, ում ձեռքերը միշտ կգրկեն քեզ, ում սիրտը միշտ կսիպի վազել քեզ մոտ, հենց որևէ խնդիր ունենաս: Երբ ես քեզ տեսնում եմ երիտասարդ, առողջ, արժանապտիվ պահելաձևով, կրկին և կրկին մտածում եմ այն մասին, որ դու իմ կյանքում լավագույն նվերն ես: Սիրում եմ, քեզ տղաս: Հաջողություն քեզ ամեն հարցում: Քո մայրիկ…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ