Գիտնականների ստեղծած այս Չղջիկ ռոբոտը կարող է փոխարինել անօդաչու թռչող սարքերին…

Մի խումբ ամերիկացի գիտնականներ ստեղծել են Bat Bot բացառիկ թռչող ռոբոտը, որը կարող Է փոխարինել սովորական անօդաչու թռչող սարքերին, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Bat Bot-ը կարող Է նմանակել չղջիկների թռիչքաձևը, այդ թվում՝ սավառնել և վայրասլաց թռիչք կատարել:

Դրա թևերի բացվածքը 50 սանտիմետր Է, իսկ քաշը՝ շուրջ 93 գրամ:

Ռոբոտն ստեղծողների խոսքով՝ Bat Bot-ը շատ ավելի անվտանգ Է քվադրոկոպտերից և կարող Է շատ ավելի բարդ գործողություններ կատարել: Ի տարբերություն սովորական անօդաչուի, չղջիկ-ռոբոտը վնասվածքներ չի ստանում արգելքների բախվելիս:

Այն առաջարկվում Է օգտագործել կիսաքանդ շենքեր, արդյունաբերական փլվածքներ, քարանձավներ և ստորգետնյա կատակոմբներ ուսումնասիրելիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ