Միայնակ կնոջ 7 նախանշաններ…

Բոլորովին էլ հարկավոր չէ դիմագետ լինել ՝ հասկանալու համար աղջիկն ազատ է և կամ երջանիկ իր հարաբերություններում:

Տղամարդկանցից շատերը պնդում են, որ իրենց սուր հայացքն ամբոխի միջից կարող է նկատել այն աղջիկներին, որոնք լուրջ հարաբերություններ չունեն և կարելի է նրանց հետ ծանոթանալ:

Հարցումների արդյունքում պարզվել է, թե ինչպես են նրանք առաջնորդվում:

1. Դեմքի ”Թթված” արտահայտությունը
Բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն վայրը, որտեղ հանդիպել եք նման աղջկան:

Եթե երեկոյի ժամանակ՝ ապա մի կասկածեք, իսկ եթե առավոտյան մետրոյում, ապա մի շտապեք եզրակացություններ անել:

2. Ինչպես Գոշան էր ասում ”Չամուսնացած կինը գնահատող աչքեր ունի ”:
Կարելի է նաև ավելացնել ”կանչող”:

Տղամարդկանց դուր են գալիս այն աղջիկները, որոնց աչքերում կրակ են առկայծում, և նրանցից շատերը սիրախաղ են սկսում նման աղջիկների հետ:
Ամուսնացած կնոջ հայացքն ավելի լուրջ է. Չէ որ նրա հանդիպումն արդեն կայացել է:

3. Հարատև փնտրտուքի մեջ գտնվող աղջիկն ավելի խնամված է և ավելի ”սեքսոտ”

Սանրվածքը, դիմահարդարանքը, եղունգներն անթերի են: Ընտանիքի մայրը այդքան ժամանակ պարզապես չունի իրենով զբաղվելու համար:

4. Տոն օրերին միայնակ աղջիկը փողոցով միայնակ է քայլում՝ առանց նվերի և ծաղիկների:

5. Ուշադրություն դարձրեք գիշերային ակումբ այցելող աղջիկներին

Եթե տիկինը մենակ է այցելել, դա արդեն շատ բան է ասում, և ի մի բերելով որոշ նախանշաններ առանց սխալվելու կգտնեք նրան, ով տղամարդու հետ շփման կարիք ունի:

6. Միայնակ կանանց հազվադեպ կարելի է հանդիպել տիպիկ կանացի վայրերում.

 Հետաքրքրությունների ակումբ, ձեռագործության խմբակ, նորածինների խանութ:

Սակայն կապտաչյա և սևաչյա ”վտանգներին” կարելի է հանդիպել ավտոմեքենաների ցուցահանդեսներում, համակարգիչների վաճառքի սրահներում, տղամարդկանց ժամանակակից հագուստի խանութներում:

Տիրապետելով մեծ հմայքի, նրանք կարող են այնպես հմտորեն գրավել, որ տղամարդն ամբողջությամբ կարող է տարվել նրանով:

7. Տղամարդուն շատ բան կարող են ասել շփման առաջին րոպեները
Միայնակ աղջիկը քո ընտանեկան կարգավիճակը պարզելու համար, երբեմն հնարագիտության հրաշքներ է ցուցաբերում:

Իսկ իր մասին հնչող նույն հարցին կարող է պատասխանել, որ նա չի ձգտում ամուսնանալ և որ ազատությունն իր համար ավելի թանկ է:

8. Ինտերնետ: Ամուսնացած կինը դժվար թե գիշերային ժամերին այցելի համապատասխան կայքեր:

Իսկ ռոմանտիկ նիկերը և նման հանգամանքներ մեծամասամբ ցույց են տալիս, որ աղջիկը տառապում է մենակությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ