Այս պատմությունը անհար է կարդալ առանց արցունքների. Մոր վերջին խնդրանքը որդուն…

Սա մի պատմություն  է, որն անհնար է կարդալ առանց արցունքների: Շատ հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ անում են մեր ծնողները մեզ համար: Նրանք միշտ մեզ հետ են մեր ծննդյան պահից, քանի դեռ մենք կանք` հօգատար և միշտ համբերատար:

Մեզ սովորեցնելով ոչ միայն մանրուքներ, այլև ինչպես հաղթահարել կյանքի դժվարությունները:Երբ հասնում են որոշակի տարիքի, նրանց պետք է մեր խնամքը, որը մեզ էր անրաժեշտ, երբ երեխա էինք: Չէ որ հաճախ ենք լսում այս խոսքերը՝ «Տարիքի հետ մեծահասակները դառնում են երեխա», և դա բումերանգի կանոններից մեկն է։Երբեմն երեխաները որոշում են, որ ավելի հեշտ է ծնողներին ուղարկել ծերանոցներ` ժամանակի պակասի պատճառով, կամ այն ​​պատճառով, որ նրանց համար սա ամենադյուրին ձևն է:

Բայց դա ծնողի համար մեծ ցավ է։Ստացվում է այնպես, որ երբ ծնողներն են երեխաներին հանձնում մանկատուն՝ մեղավոր են, բայց երբ զավակներն են ծնողին տանում ծերանոց, դա ընդունելի է։Իսկ երեխաների արդարացումները այս խոսքերն են՝ «Նրանք պարտավոր են, դա նրանց պարտքն է, ես չէի խնդրել ինձ ունենալ»:

Չի կարելի պարզապես մոռանալ նրան, ով տանջվելով քեզ լույս աշխարհ բերեց, հրաժարվեց իր ցանկություններից, խոսել, քայլել սովորեցրեց, կերտեց ձեր ապագան, ձեզ հասցրեց այն հաջողությունների հարթակին,ինչին որ հասել եք։Այս պատմությունը  մի ընտանիքի մասին է, որը բաղկացած էր հորից,  մորից և որդուց: Հոր մահից հետո որդին որոշեց մորը ծերանոց տանել: Դրա պատճառը ըստ նրա՝ ժամանակի, խնամքի, և համբերատարության պակասն էր: Մորը ծերանոց տանելուց հետո, որդին ժամանակ առ ժամանակ այցելում էր նրան:

Հետո այնպես ստացվեց,ժամանակի սուղ լինելու պատճառով, որդին այլևս չէր գնում տեսակցության։Մի օր նրան զանգահարեցին և ասացին, որ մայրը հիվանդ, մահամերձ վիճակում է: Որդին անմիջապես շտապեց ծերանոց: Փաթաթվեց մորը, և հարցրեց՝ ի՞նչ անի նրա համար, ի՞նչ է ցանկանում սիրտը։

Մայրը արցունքներն աչքերից սրբելով ասաց․

– Կարո՞ղ ես այստեղ օդափոխիչ դնել: Եվ սառնարան գնել, որպեսզի սնունդը չփչանա:

Ես վերջին տարիներին այնքան հաճախ էի քաղցած գնում քնելու:

Որդու աչքերը արցունքով լցվեց։

Նա շփոթված հարցրեց.
– Մայրի՛կ, ինչո՞ւ ժամանակին չէիր ասում: Ես ամեն ինչ կբերեի:

Մայրը անմեղ, թախծոտ հայացքը սևեռեց որդուն և հազիվ շշնջաց.

– Որդի՛ս, քաղցին և շոգին ես ընտելացա: Դա սարսափելի չէ: Ես վախենում եմ, որ դու չես կարողանա ընտելանալ դրանց, եթե քո երեխաները քեզ բերեն այստեղ։

Մոր վերջին խոսքերը որդու համար դարձավ ափսոսանք․․․

Տարածեք այս պատմությունը, որպիսզի դաս լինի բոլորին, և հիշե՛ք, որ տարիքում էլ որ լինենք, միմյանց կարիքը միշտ զգում ենք։ Սիրեք և փայփայեք ձեր մայրերին՝ նրանք ձեզանից թանկ ոչ ոքի չունեն այս կյանքում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ