Պատրաստեք տնային պայմաններում բոլորի կողմից այդքան սիրված՝ համեղ «Շոկ-մանժե»-ն

Փորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե» -ն միայն մենյուներից չէ հասանելի:

Ահա հեշտ եւ համեղ բաղադրատոմսը:

ԻՆչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար.

1.3 հատ ձու,
2.1, 5 ճաշի գդալ շաքարավազ,
 3.100 գ շոկոլադ,
4.100 գ կարագ,
5. 1 ճաշի գդալ կոնյակ:

Ինչպես պատրաստել.

Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1, 5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները:

Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:

Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:

Դնել սառնարանը:

Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ