Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորները պնդում են, որ տրանսպորտում տարեցներին տեղ զիջել չի կարելի. Ահա թե ինչու…

Մարդկանց մեծ մասը վստահ է, որ տրանսպորտում տարեցներին տեղը զիջելը լավ է եւ ճիշտ:

Սակայն, ինչպես պնդում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մյուիր Գրեյը, լավ վարքի կանոններին հետեւելով՝ մենք իրականում արագացնում ենք տարեց օրգանիզմի մաշվելու գործընթացը:

Պրոֆեսորի խոսքով՝ տարեց մարդիկ առողջությունը պահպանելու համար պետք է ավելի շատ կանգնեն եւ քայլեն:

Իսկ ահա հանգստանալը եւ մշտական նստակյացությամբ սեփական կյանքը թեթեւացնելը տարեցների համար չափազանց վտանգավոր է:

Պրոֆեսորը խորհուրդ է տալիս շարժասանդուղքի կամ վերելակի փոխարեն աստիճաններից օգտվել:

Ավելին՝ երիտասարդ ազգականները հաճախ ջանում են մեծահասակների կյանքը թեթեւացնել՝ նրանց նստեցնելով բազմոցին:

Մինչդեռ ապացուցված է, որ ֆիզիկական ակտիվությունը լիովին ետ է շրջում ծերանալու հետ կապված դեգեներատիվ պրոցեսները, ուստի չափազանց վտանգավոր է ամբողջ օրը բազմոցին նստած մնալը՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց տարիքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ