Ցելյուլիտից ազատվելու նոր և էֆեկտիվ միջոց տնային պայմաններում…

Տարածված կարծիք է, որ ցելյուլիտից ազատվելը շատ դժվար է, դա մեծ ծախսեր ու ջանք է պահանջում, ինչպես նաեւ տան պայմաններում դա անելն անհնար է:

Այդ պատճառով բազմաթիվ կանայք չեն էլ փորձում պայքարել դրա դեմ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինքնուրույն նարնջի կեղեւի էֆեկտը զգալիորեն նվազեցնելու պարզ միջոց:

Հարկ է նշել, որ ցելյուլիտին կարող են վախեցնել մշտական պրոդեցուրաները, դրանք դադարեցնելու դեպքում արդյունքը մեկ ամսից ավելի չի տեւի:

Բայց նաեւ խնամքը նկատելի կլինի արդեն երկու շաբաթ անց:

Հրաշագործ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են սուրճի մրուր եւ ծովի աղ, որոնցով սրճային սքրաբ կստանաք:

Պատրաստման եղանակը.

1.Սուրճի մրուրը լցնում եք բաժակի մեջ (այն պետք է սենյակային ջերմաստիճան ունենա),

2.Ավելացնում եք մի պտղունց ծովի աղ՝ ընտրելով ոչ մեծ չափի հատիկներ,

3.Ստացված խառնուրդին որոշ ժամանակ ձեռք մի տվեք, որպեսզի աղը մասամբ լուծվի՝ մրուրին փոխանցելով իր հանրանյութերն ու օգտակար նյութերը,

4.Խառնուրդին 5-10 մլ յուղ ավելացրեք (ձիթապտղի, մերսման կամ հակացելյուլիտային): Այն մաշկին օգտակար նյութեր կփոխանցի:

Սքրաբը պատրաստ է: Այն նուրբ շրջանաձեւ շարժումներով քսում ենք մարմնի խնդրահարույց մասերին՝ մերսելով եւ տաքացնելով մաշկն ու ենթամաշկային շերտը:

Սքրաբը մարմնից լվանում ենք առանց օճառի: Արդյունքը կարելի է լավացնել՝ օգտագործելով փաթեթավորման համար նախատեսված սննդային թաղանթ, մերսման յուղի եւ ցիտրուսային եթերայուղերի միջոցով՝ կիտրոնի եւ թուրինջի:

Սակայն նախ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այս գործողությունը հակացուցումներ ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ