Չի կարելի անտեսել այս հինգ կանխազգացումները…

Բոլորի մոտ չէ, որ զարգացած է ինտուցիան ու բոլորը չէ, որ կանխազգացումներ են ունենում:

Մեծ սխալ ենք գործում նրանք, ովքեր նման բաների ուշադրություն չեն դարձնում, սակայն կան կանխազգացումներ, որոնք պետք չէ անտեսել:

  • Ես այնքան էլ լավ չեմ զգում ինձ

Եթե ձեր որևէ տեղը ցավում է, մի սպասեք որ ցավը ինքն իրեն անցնի: Օրգանիզմը ազդակներ է ուղարկում, որոնք չպետք է անտեսել և այցելեք բժշկի:

Ուշադրություն դարձրեք ձեր ինքնազգոցաղությանը հատկապես այն ժամանակ, երբ շփվում եք մարդկանց հետ:

Եթե որևէ մեկի հետ շփվելիս ունենում եք գլխացավ կամ փորացավ, ուրեմն այդ մարդու հետ շփումը ձեզ համար լավ չէ:

  • Այս ամենից լավ հոտ չի գալիս

Եթե վտանգ եք զգում, ուրեմն պետք է ձգոն լինել:

Ներքին ձայնը ձեզ հենց այնպես չի զգուշացնում վտանգի մասին, որովհետև բնազդները կարող են իրոք փրկել մարդու կյանքը:

  • Ես պետք է օգնեմ այս մարդուն

Կանխազգացումները կարող են ինչպես վատի մասին զգուշացնել, այնպես էլ կարող են հուշել դրականի մասին:

Անկախ ամեն բանից չպետք է մոռանալ մարդկային հատկանիշների մասին, իսկ եթե անվերջ կենտրոնանում եք այն մտքի վրա, որ պետք է օգնել տվյալ մարդուն, ապա օգնեք և եղեք մարդասեր:

  • Ես կարող եմ անել…

Այստեղ խոսքը մարդու բնատուր կարողությունների մասին է:

Երբեմն մարդիկ այնքան են կենտրոնանում սեփական հնարավորությունների վերաիմաստավորման վրա, որ մոռանում են դրանք օգտագործելու մասին: Հետևեք ձեր ներքին ձայնին և հաջողության կհասնեք:

  • Այդպես ավելի ճիշտ կլինի

Երբեմն նման զգացողություններ ծնվում են այն ժամանակ, երբ կանխավ կարող են ճշմարտացի չթվալ:

Երբեք մի արհամարհեք ձեր ներքին ձայնը, որովհետև նրանք միշտ կարող եք ի նպաստ ձեզ օգտագործել:

Հպարտացեք նրանով, որ լավ զարգացած ինտուիցիա ունեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ