Երիտասարդ կինը 5000 դոլլար պարունակությամբ պայուսակը թողեց տաքսի մեքենայի մեջ. Ահա թե ինչ կատարվեց հետո…

Սուպերմարկետի դիմացից տաքսի կանգնեցրի: Վարորդը 60-ին մոտ ամրակազմ տղամարդ էր, բարի ժպիտով և խոշոր աչքերով: Ողջ ճանապարհին անընդհատ անհանգիստ զանգեր էր անում ու կցկտուր կերպով պայմանավորվածություններ ձեռք բերում:

Խոսակցությունից հասկացա, որ զրուցակիցն ինչ-որ երիտասարդ կին է, ով վարորդիս մեքենայի մեջ պայուսակն է մոռացել և նա ուզում էր այն վերադարձնել: Շատ զարմացա, խնդրեցի մանրամասները պատմել: Պատմեց… «Երեկ երեկոյան մի երիտասարդ կնոջ տարա դեպի Դավիթաշեն:

Հազիվ 23-24 տարեկան լիներ: Ճանապարհին ասաց, որ երեխային ուզում է կրծքով կերակրել և խնդրեց հետ նայող հայելին շրջեմ: Մտածեցի ի՞նչ խդիր կա, ի՞նչ տարբերություն, ենթադրենք՝ իմ աղջիկն է ու թողեցի ազատ կերակրի: Կատարեցի պատվերը ու ւղևորվեցի դեպի իմ տուն ու ուզում էի մեքենան կայանել: Հայելին ուղղեցի և հետևի նստարանին պայուսակ տեսա:

Այդ կնոջ պայուսակն էր: Բացեցի: Մեջը 270.000 դրամ էր, մի հաստ ոսկյա թևնոց, վզնոց և ականջողներ: Պայուսակի արժողությունը վստահորեն անցնում էր 5000 դոլլարից: Սրտիս չնստեց, մտածեցի տերը երևի հիմա ցայտնոտի մեջ է, մտածում է՝ ես եմ գողացել պայուսակը ու… Անմիջապես հետ քշեցի մեքենաս: Գնացի դեպի այն շենքը, որտեղ իջացրել էի կնոջն ու փորձցի գտնել: Շենքը 12 հարկանի էր ու 4 մուտք ուներ: Թարսի պես շենքի լույսերը կտրել էին ու վերելակը չէր աշխատում:

Ոտքով բարձրացա ու բոլոր բնակարանների դռները ծեծեցի: Ոչ ոք չէր ճանաչում այդ աղջկան ու նկարագրություններովս ոչ մեկին չնմանեցրին: Շուրջ 2 ժամ վազվզոցից հետո սրտի ծակոցով իջա ու նստեցի շենքի այգում, մեկ էլ մի ձայն ինձ կանչեց հեռվից: Մի ծեր կին էր՝ 90-նն անց: Հարցրեց՝ ինչ ես փնտրում շենքում տղաս: Պատասխանեցի, որ նա ինձ մեկ է օգնել չի կարող ու երբ պատրաստվում էի գնալ, տատիկը բարկացավ ու ասաց, որ Դավիթաշենում կատարվող ամեն բան գիտի ու եթե ինքը չօգնի՝ ոչ ոք էլ չի օգնի: Պատմեցի խնդիրս, չնայած հույս չունեի, որ կօգնի:

Տատիկը լսեց նկարագրությունս ու վայրկյաններ անց բացականչեց՝ սխալ շենք ես եկել տղաս, քո ուզած աղջիկը կողքի շենքում է ապրում՝ 7-րդ հարկում. Բարձրացիր ու թակիր ձախ դուռը: Մտածեցի՝ այս կինը կամ խելագար է, կամ իրոք, իրոք ամեն ինչ գիտի: Շտապեցի դեպի այդ շենքը ու…. Տատիկը ճիշտ էր: Այդ երիտասարդ կինը հենց այնտեղ էր ապրում, բայց մինչ ես վեր ու վար էի անում, նա դուրս էր եկել տանից:

Հարևանուհու դուռը թակեցի ու խնդրեցի նրա հեռախոսահամարը: Սկզբում մտածեցի հարևանուհուն տամ պայուսակը, բայց ի՞նչ իմանաս՝ ով է, գուցե չվերադարձնի տիրոջը: Զանգեցի այդ կնոջը, բայց չպատասխանեց… վստահ էի, որ հետ կզանգի»:

Երիտասարդ կինը զանգեց հենց այն ժամանակ, երբ տաքսու վարորդն ինձ էր տեղափոխում: Զանգեց, բայց դեռ չգիտեր էլ, որ պայուսակը կորել է: Մինչև վերջին վայրկյանը վստահ էր, որ մոր տանն է թողել: Վարորդս հայրաբար ջղայնացավ աղջկա վրա, ասաց, որ զգույշ լինի՝ չգիտես, թե ով կպատահի մյուս անգամ և պայամնավորվեցին հանդիպման տեղն ու ժամը:

Երբ ամեն ինչ անցավ վարորդս պատմեց, որ կոչումով գնդապետ է և երկար տարիներ ռուսական չաստերից մեկն է ղեկավարել: Ասաց, որ եկել է Հայաստան, երբ փոքր տղան վթարի ենթարկվեց Կիևյանի կամրջի մոտ ու մահացավ: Ասեց, որ այդ օրից կնոջ մոտ է, չի ուզում նրան մենակ թողնել:

Ասեց նաև, որ ողջ կյանքն աշխատել է ու երբեք ուրիշի գրպանին չի նայել: Այս անգամն էլ բացառություն չէր: Վստահ էր, որ կյանքի ընթացքում արված ցանկացած լավ գործ վարձատրվում է վերևում: «Նա մեզ հետևում է տղաս»,-ասեց ու ձեռքը դրեց ուսիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ