Այս 7 միջոցների օգնությամբ դուք կազատվեք կոշիկի տհաճ հոտից…

Takprosto.cc կայքը գրում է, որ գոյություն ունեն մի քանի պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից

  • Սննդի սոդա:

Սոդան «կուլ է տալիս» վատ հոտերը, ինչպես նաև՝ խոնավությունը:

Այդ պատճառով այն կարող է դառնալ հրաշալի միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար:                    Յուրաքանչյուր կոշիկի մեջ մեկ ճաշի գդալ սոդա լցրեք և թողեք ամբողջ գիշեր:

  •  Տալկ:
    Այն ազդում է նույն կերպ, ինչպես սոդան: Այն հավաքում է խոնավությունը, ինչպես նաև՝ տհաճ հոտերը:

Այն ևս պետք է լցնել կոշիկի մեջ և թողնել ողջ օրը:

  • Լավանդա և եղեսպակ (շալֆեյ):

Եղեսպակի մի քանի տերև և լավանդայի մի քանի բողբոջ դրեք կոշիկների մեջ և դրանք                         մաքուր օդին դրեք:

  • Նարինջ, կիտրոն կամ գրեյպֆրուտ:

Երբեք դեն մի նետեք նարնջի, կիտրոնի և գրեյպֆրուտի կեղևը:

Ինչպես նախորդ դեպքերում, կեղևը պարզապես պետք է դնել կոշիկի մեջ և թողնել ողջ գիշեր:

  • Թեյի ծառի եթերային յուղ:

Այն կարելի է ձեռք բերել դեղատներում և կոսմետիկայի խանութներում:

Կոշիկներից տհաճ հոտերը հեռացնելու համար դրա մի կաթիլ լցրեք դրանց մեջ շաբաթվա                  ընթացքում երկու անգամ:

  • Հասկանում ենք տհաճ հոտի առաջացման պատճառը: 

Բոլորին հայտնի է, որ ոտքերի տհաճ հոտն առաջանում է ոտքերի քրտնելու պատճառով:                     Բայց դուք հավանաբար նկատել եք, որ մի կոշիկ ավելի սուր տհաճ հոտ է ունենում, իսկ                       մյուսի դեպքում տհաճ հոտը գրեթե բացակայում է: Նշանակում է՝ խնդիրը կոշիկի ներդիրն է:            Դրանցից մեկն ավելի շատ է կլանում տհաճ հոտը, մյուսը՝ քիչ: Եթե դուք նկատում եք, որ                      դժվար է ազատվել որևէ կոշիկի տհաճ հոտից, ապա փորձեք ներդիրն ավելի հաճախ փոխել:

 Ինչպես ապահովել ոտքերի պատշաճ հիգենա:

  • Աշխատեք ողջ օրը չշրջել փակ կոշիկներով:
  • Տուն հասնելուն պես հանեք կոշիկները:
  • Պետք է պարբերաբար մաքրել կոշիկները:
Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ