Այս 7 իրերը չի կարելի որպես նվեր ընդունել կամ նվիրել…

Դանակ

Դանակը, մկրատը եւ ցանկացած այլ ծակող-կտրող առարկա մարդն ինքն իր համար պետք է գնի։ Սուր սայր ունեցող իրերում բացասական էներգիա է կուտակվում։

Իսկ եթե նման իր նվիրողը շատ է պնդում, փորձիր նրանից գնել այն, թեկուզ՝ խորհրդանշական գումարով։

Ժամացույց

Այն հաշվում է ժամանակը։ Կարծես, առանձնապես կարեւոր չէ, բայց ժամացույցին հատուկ է կանգ առնելը։ Որպեսզի նման նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է՝ այն նվիրողին մի փոքրիկ գումար տալ։

Դրամապանակ

Որպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը՝ կարող ես բաց թողնել գումարի հետ կապված քո հաջողությունը։

Դրանում պետք է լինի գումար, թեկուզ՝ մանրադրամ։

Թաշկինակ

Շատ ազգերի մշակույթում գոյություն ունի թաղման ժամանակ թաշկինակ նվիրելու սովորությունը։

Այդ իրը սերտորեն կապված է տխրության ու արցունքների հետ։

Մարգարիտ

Նման նվերը կարող է հանգեցնել դժբախտության, կորստի ու հիվանդության։

Շատ երկրներում այն խորհրդանշում է անմխիթար այրիների ու որբերի արցունքները։

Հայելի

Հայելին մոգական իր է։ Համարվում է, որ այն կարող է տանել գեղեցկությունը, երիտասարդությունն ու կենսուրախությունը։

Հատկապես պետք է վախենալ հին հայելիներից։

Ձեռնոց

Ձեռնոցի հետ շատ մոգական ծեսեր են կապված՝ անձին կառավարելու առումով։

Ու դրանցով ընդունված է փոխանակվել (ինչպես ասվում է՝ երես առ երես), ոչ թե նվիրել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ