Այս ցեղի ավանդույթը կզարմացնի Ձեզ…

շխարհի տարբեր անկյուններում կան հարյուր հազարավոր ավանդույթներ՝ մեկը մյուսից տարբեր ու զարմանալի, սակայն այս մեկն այնքան բարի և առանձնահատուկ է, որ դրա մասին արժե, որ իմանան բոլորը:

Գոյություն ունի աֆրիկյան մի ցեղ, որը հետաքրքիր սովորույթ ունի:

Երբ ցեղից ինչ-որ մեկը վատ արարք է թույլ տալիս, նրան բերում են իրենց բնակավայրի կենտրոն, շրջապատում են և երկու օր շարունակ հիշում են միայն այն բոլոր լավ ու բարի արարքները, որ արել է նա և շնորհակալություն են հայտնում դրանց համար:Նրանք կարծում են, որ ամեն մարդ աշխարհ է գալիս որպես լավ մարդ:

Յուրաքանչյուրը սեր է ուզում գտնել, երջանկություն, խաղաղություն, անվտանգություն, բայց երբեմն այդ մրցավազքում մարդը սխալ է թույլ տալիս:Աֆրիկյան այս ցեղն այդ սխալներում ազդանշան է տեսնում՝ օգնության աղաղակ:

Նրանք միավորում են իրենց ջանքերը` բարձրացնելու ընկածին, վերականգնելու նրա իրական էությունը, նրան հիշեցնելու, թե ինչպիսին է ինքն իրականում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ