Ըստ տղամարդկանց, ինչպիսին պետք է լինեն կանանց իդեալական շուրթերը…

Շատերը կարծում են, որ տղամարդիկ չեն կարող անտարբեր մնալ հաստ շուրթերի հանդեպ, սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին հակառակը: Գիտնականները փորձել են պարզել, թե ինչպիսին պետք է լինեն կանանց իդեալական շուրթերը:Տարբեր ժամանակներում աղջիկները փորձել են հաստացնել իրենց շուրթերը շրթներկի, փայլի, մենթոլի միջոցով:

Նրանք պատրաստ էին անհավանական մեթոդների դիմելու, որպեսզի դուր գան տղամարդկանց:

Հիմա շատերը դիմում են պլաստիկ վիրահատությունների, որպեսզի իրենց երազած շուրթերը ունենան և ավելի գաղթակղիչ լինեն տղամարդկանց աչքերում:Տարածված կարծիք կար այն մասին, որ ներքևի շրթունքը երկու անգամ պետք է հաստ լիներ վերևի շրթունքից:

Բրիտանացի էսթետ Տիջին Էշոն մեծածավալ հետազոտություններ է անցկացրել, որպեսզի կարողանա պարզել շրթունքների իդելական ձևի ընկալումը տղամարդկանց կողմից:Հետազոտությունների արդյունքում ստեղծվեց բոլոր չափանիշներին համապատասխան ու գեղեցիկ համարվող կանացի շուրթերի նկարը:

Նրանք եկան այն եզրակացության, որ վերին շուրթի լայնության հարաբերակցությունը ներքևի շուրթի հետ պետք է կազմի 2-ից 1, իսկ վերին շուրթը պետք է հաստությամբ հավասար լինի ներքևի շուրթին:

Որպես իդելական շուրթեր ունեցողների էսթետը հիշատակեց Միշել Կիգանին և Էմիլի Ռատակովսկուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ