Մեջքի ցավի դեմ 14 շատ օգտակար խորհուրդներ…

Եթե ձեր մեջքը ցավում է, ապա քնելը դժվար կլինի: Եվ կարող է արատավոր շրջան ստացվել, քանի որ վատ քնելու պատճառով մեջքի ցավը կարող է ուժեղանալ:

Քնի ժամանակ անհարմար դիրքը նույնպես կարող է նպաստել ցավի ուժեղացմանը: Փորձեք կողքի վրա պառկել:

Ծնկների միջեւ բարձ դրեք, որպեսզի ողնաշարը չեզոք դիրքում հայտնվի եւ մեջքի ծանրաբեռնվածությունը թուլանա: Եթե դուք մեջքի վրա պառկած եք քնում՝ բարձը ծնկների տակ դրեք:

Եվ ավելի լավ է չոր ներքնակի վրա քնել:

Մեջքի ցավը եւ կեցվածքը

Տատիկը ճիշտ էր: Մեջքը թեքելը վնասակար է: Իսկ վատ կազմվածքը ավելի է ուժեղացնում մեջքի ցավը, հատկապես եթե դուք երկարատեւ անշարժ նստած եք:

Մի թեքվեք դեպի ստեղնաշարը: Նստեք ուղիղ, ուսերն առանց լարելու, իսկ մեջքով հենվեք աթոռի թիկնակին: Մեջքի ստորին հատվածի եւ թիկնակի միջեւ բարձ դրեք: Ոտքերը ամուր գետնին հենեք:

Դեղորայք մեջքի ցավի համար

Մեջքի ցավը թուլացնելու համար դեղամիջոցների 2 խումբ կա. ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ) եւ ացետամինոֆեն:

Սակայն նրանք կողմնակի ազդեցություններ ունեն եւ շատ մարդիկ չեն կարող դրանք ընդունել: Նախքան դրանք խմելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Եվ հույս չունենաք, թե միայն դեղորայքի միջոցով դուք կարող եք խնդիրը լուծել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է բազմակողմանի բուժում:

Ուժեղ ցավազրկող միջոցներ

Որոշ հիվանդների անհրաժեշտ կլինեն ուժեղ ՈՍՀԲԴ-եր կամ օփիոիդներ, որոնք դեղատներում բաց են թողնվում միայն դեղատոմսով:

Եթե դուք ուրիշ դեղորայք եք ընդունում ապա ակտիվ բաղադրիչների գերդոզավորումից խուսափելու համար խորհրդակցեք ձեր բժշկի կամ դեղագետի հետ:

Ձեր բժիշկը կարող է նաեւ միոռելաքսանտներ նշանակել՝ ցավոտ մկանային կծկումները թուլացնելու նպատակով:

Հակադեպրեսանտներ

Եթե նույնիսկ դուք դեպրեսիա չունեք, ձեր բժիշկը որպես գոտկատեղի ցավերի բուժման մաս կարող է ձեզ հակադեպրեսանտներ նշանակել:

Չնայած դրան, անհասկանալի է, թե ինչպես կարող են հակադեպրեսանտները բուժել քրոնիկական ցավը:

Ընդունված է համարել, որ հակադեպրեսանտների ազդեցությունը քիմիական միջնորդների (մեսենջեր) վրա կարող է անդրադառնալ օրգանիզմում ցավային ազդակների վրա:

Դիմեք ֆիզիոթերապեւտի

Ֆիզիոթերապեւտը ձեզ կսովորեցնի, թե ինչպես նստել, կանգնել եւ շարժվել այնպես, որպեսզի ողնաշարը գտնվի մեջքի վրա ծանրաբեռնվածությունը թուլացնող հնարավորինս ուղիղ դիրքում:

Նրանք ձեզ հատուկ վարժություններ ցույց կտան, որոնք ամրապնդում են մեջքը պահող հիմնական մկանները:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ավելացնել ուժը, ճկունությունը եւ դիմադրողականությունը, մեջքի ցավերը կթուլանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

Երկար մի պառկեք

Նախկինում մեջքի ցավերի դեպքում անկողնային ռեժիմ էին նշանակում, սակայն այսօր մենք գիտենք, որ պառկելով մենք ավելի ենք խորացնում ցավը:

Բացի այդ անշարժ պառկելու հետեւանքով կարող են բարդություններ առաջանալ:

Մի պառկեք անշարք մեկ օրից ավելի, ամենաշատը՝ երկու օր: Անհրաժեշտ է փորձել վեր կենալ եւ կամաց շարժվել:

Գիտնականները հայտնաբերել են, որ մարզանքը ցավը թուլացնելու ամենաարդյունավետ միջոցներից է:

Լողացեք, քայլեք կամ յոգայով զբաղվեք:

Ցուրտ եւ տաք

Մեջքի ցավող հատվածներին պարբերաբար սառույց դրեք, դա կօգնի հանգստացնել ցավը եւ բորբոքումը: Օրական մի քանի անգամ կրկնեք՝ 20 րոպեով:

Մի քանի օրից փոխարինեք այն ջերմակով:

Մկանների թուլացմանը նպաստելու եւ դեպի ցավային օջախ արյան հոսքն ուժեղացնելու նպատակով օգտագործեք ջերմակ կամ տաքացնող ներքնակ:

Կարող եք նաեւ փորձել տաք վաննաներ ընդունել: Այրվածքներից խուսափելու համար երբեք միացված տաքացնող ներքնակով մի քնեք:

Մերսում

Արդյոք օգնում է մերսումը մեջքի ցավերի ժամանակ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 10 շաբաթների ընթացքում օրական մեկ անգամ մերսումն օգնել է մեջքի քրոնիկական ցավերով մարդկանց թուլացնել ցավը:

Արդյունքը տեւել է մոտ 6 ամիս, սակայն սկսել է կրճատվել մեկ տարի անց: Այլ պրակտիկ մոտեցում է մեջքային մանիպուլյացիան:

Այս թերապիան անց է կացվում դիպլոմավորված մասնագետի օգնությամբ եւ իր մեջ ներառում է տարբեր վարժություններ, որոնք կարգավորում են ողնաշարը եւ վերականգնում կորցրած շարժունակությունը:

Նյարդի խթանում

Ներկայումս բազմաթիվ հետազոտություններ են կատարվում նյարդերի խթանմամբ մեջքի քրոնիկական ցավը թուլացնող որոշակի միջամտությունների ուղղությամբ:

Եթե դասական մեթոդները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է քննարկել ասեղնաբուժության հարցը: Մ

յուս բուժումը, որը բժիշկը կարող է նշանակել, դա նյարդերի էլեկտրական ներմաշկային խթանումն է, որի ընթացքում էլեկտրական ազդակները հասնում են նյարդերին եւ արգելակում եկող ցավային ազդակները:

Թերապիա՝ մեջքի ցավերի համար

Հնարավոր է տարօրինակ թվա մեջքի ցավերի պատճառով հոգեբանին այցելությունը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ճանաչողական վարքագծային թերապիան մեջքի ցավերի թուլացման համար բավական արդյունավետ է:

Օրինակ հոգեբանը կարող է օգնել ձերբազատվել ֆիզիկական վարժությունների վախից, պարզել հիվանդի շարժվել չցանկանալու պատճառը:

Հոգեբանի այցելած մարդիկ հայտնել են ցավի զգալի թուլացման եւ շարժունակության բարձրացման մասին:

Մեջքի ցավը եւ կենսաբանական հակադարձ կապը

Կենսաբանական հակադարձ կապն օգտագործում է հատուկ մեխանիզմ, որը կօգնի ցավի հանդեպ ռեակցիան վերահսկելու նպատակով մարզել ձեր ուղեղը:

Դուք կիմանաք թե ինչպես թուլացնել ձեր շնչառությունը, սրտի զարկերի հաճախությունը, արյան հոսքը եւ մկանային լարվածությունը:

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սա ավելի լավ է հանգստացնում մեջքի ցավերը, քան դեղորայքը՝ իջեցնելով ցավի ինտենսիվությունը 30%-ով: Այն չունի կողմնակի ազդեցություններ:

Մեջքային ներարկումներ

Ցավը հանգստացնելու նպատակով բժիշկը կարող է նշանակել մեջքային ներարկումներ: Մեջքի ցավերը հանգստացնելու համար ներարկումների մի քանի տեսակ գոյություն ունի:

Օրինակ՝ կորտիկոստերոիդներով ներարկումները կարող են հանել բորբոքումը, որն առաջացնում է ցավ:

Կողմնակի ազդեցություններից խուսափելու համար՝ ներարկման տեսակից կախված բժիշկը կարող է սահմանափակել տարեկան դեղաչափը:

Վիրահատական միջամտություն

Եթե տեղաշարժված միջողնային սկավառակը ճնշում է նյարդին, ապա վիրաբույժը կարող է խորհուրդ տալ դիսկէկտոմիա՝ միջողնային սկավառակի մի մասի հեռացում, կամ լամինէկտոմիա՝ ողի աղեղի հեռացում:

Սպինդոլիդեզը (մի քանի ողերի մարմինների միացում) նույնպես կարող է օգնել ողնաշարի կայունացմանը:

Ինչպես եւ բոլոր վիրահատությունները, սրանք վտանգ են ներկայացնում եւ ոչ միշտ են բարեհաջող անցնում:

Այդ իսկ պատճառով վիրաբուժական միջամտությունը պետք է համարվի ծայրահեղ միջոց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ