Ինչու էին ԽՍՀՄ-ում բազմացնում օձերի այս տեսակը…

Միջինասիական կոբրան ժամանակին համարվում էր ԽՍՀՄ  տարածքում բնակվող օձերի ամենավտանգավոր 3 տեսակներից մեկը:

Արտաքին տեսքը եւ բնակության տարածքները

Միջինասիական կոբրաները, որոնց մարմնի երկարությունը մինչև 180 սմ է, շատ նման են ակնոցավոր օձերին, սակայն նախշեր չունեն։Ապրում են քարերի, թփերի մեջ, կրծողների բներում, լքված շինություններում։

Լավ լողում են, կարող են ծառ բարձրանալ։ Դնում են մինչեւ 45 ձու։

Սնվում են երկկենցաղներով, կրծողներով, երբեմն թռչուններով։Միջինասիական կոբրաները բնակվում են Ղրղզստանում եւ Աֆղանստանում, Թուրքմենստանի եւ Տաջիկստանի հարավում, նաեւ Հնդկաստանում եւ Պակիստանում:
Գարնանն այդ օձերի սննդաբաժնի 50%-ը կազմում են կանաչ դոդոշները, որոնք թունավոր են եւ անհրաժեշտության դեպքում կարող են հակահարված տալ:

Դոդոշի այդ տեսակի գեղձերից դուրս եկող տոքսինները ոչ միայն վնաս չեն հասցնում միջինասիական կոբրաներին, այլեւ յուրօրինակ հականեխիչ են, որոնք պաշտպանում են այդ օձերի բերանի խոռոչը վարակներից:

Թույնը եւ դրա առանձնահատկությունները

Միջինասիական կոբրաների թույնը բավականին վտանգավոր է:

Սակայն, ընդհանուր առմամբ, այդ օձերի թույնը շատ ավելի քիչ մարդկանց է սպանել, քան էֆայինը եւ գյուրզայինը:

ԽՍՀՄ ժամանակաշրջանում միջինասիական կոբրաների թույնից պատրաստում էին «անտիկոբրա» եւ «անտիկոբրա-անտիգյուրզա» շիճուկները:

Սողուններին բազմացնում էին հատուկ այդ նպատակով ստեղծված հսկայական ֆերմաներում:

Հենց այդ ժամանակ էլ օձերի այդ տեսակը սկսեց մեծ պահանջարկ վայելել:

Միջինասիական կոբրաների եւս մեկ առանձնահատկությունն այն է, որ կարողանում են ցայտեցնել թույնը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ