Այս առակը դուք կհիշեք ողջ կյանքում. Առակ գայլերի մասին…

Մի անգամ ծեր հնդկացին որոշեց կյանքի ճշմարտություններից մեկը բացել իր թոռան համար:

— Ամեն մարդ անընդհատ ներքին պայքար է մղում: Դա այն պատճառով է, որ երկու գայլեր են ապրում մեր մեջ,- սկսեց իմաստուն հնդկացին:

— Ինչպես թե երկու գայլեր,- Հարցրեց փոքրիկ տղան , թե ում անմեղ դեմքը փայլեց անկեղծ հետաքրքրասիրությունից:

Նրանցից մեկը Չարիքն է: Վախը, զայրույթը, նախանձը, վրդովմունքը, հպարտությունը, ագահությունը, եսասիրությունը, անխղճությունը, ամբարտավանությունը, խղճահարությունը եւ մեղքը: Բայց մյուս գայլը

Բարիքն է՝ ուրախությունը, խաղաղությունը, սերը, հույսը, նրբությունը, ողորմությունը, առատաձեռնությունը, ճշմարտությունը եւ հավատքը:
Թոռը նայեց ծեր հնդկացուն:

-Եվ … Ո՞ր գայլն է հաղթում, պապիկ,- հարցրեց տղան, ում հայացքը լի էր հուզմունքով:

Միշտ հաղթում է այն Գայլը, որին կերակրում ենք,- ժպտալով ասաց իմաստուն պապը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ