Եթե դուք մտահոգ եք ձեր աչքերի տակ առաջացած կնճիռների համար, ապա այս յուղերը հենց Ձեր համար են…

Յուղերն աչքերի շուրջ մաշկի լավագույն խոնավացնող միջոցն են հանդիսանում, օգնում են ազատվել կնճիռներից և պահպանել երիտասարդությունը։

Ներկայացնում ենք տարբեր յուղերի օգտակար հատկություններն աչքերի շուրջ մաշկի համար։

1. Ձիթապտղի յուղն աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցներից է համարվում։

Բավական է պարզապես բամբակի սկավառակները թրջել ձիթայուղի մեջ և 10 րոպեով դնել աչքերին։

Կարելի է 50 գրամ ձիթայուղն ավելացնել վիտամին E-ին և ամեն երեկո այս դիմակը դնել աչքերին ու պահել հինգ րոպե, իսկ հետո պարզապես սրբել անձեռոցիկով։
2. Քչերը գիտեն, որ աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի միջոցներից է նաև սերուցքային կարագը։

Կես ճաշի գդալ երիցուկն ու կես ճ/գ լորենու տերևների վրա եռացրած ջուր լցրեք և թրմեք 15 րոպե։Այս լուծույթից 2 ճ/գ վերցնել և խառնել 1 ճ/գ պինդ սերուցքային կարագի հետ։

Կարելի է նաև 1 թ/գ գերչակի յուղ ավելացնել, այնուհետև այս բոլոր բաղադրիչները խառնել։

Պատրաստի կրեմն ամեն օր քնից առաջ քսել աչքերի շուրջը և կոպերին։

3. Աչքերի շուրջ կնճիռների դեմ օգտագործվում են նաև եթերային յուղերը։

Այս յուղերն աչքի են ընկնում բարձր կենսաակտիվությամբ, քանի որ ստացվում են սառը մամլման արդյունքում։

Կոմպրեսների համար կարելի է օգտագործել դեղձի, վարդի, նուշի և այլ յուղեր։

4. Հրաշալի միջոց է միմիկական կնճիռների դեմ նաև քունջութի յուղը։

Այն պետք է տաքացնել և քսել այն հատվածներում, որտեղ շատ են միմիկական կնճիռները, թողնել մոտ մեկ ժամ, այնուհետև մնացորդները սրբել թղթե անձեռոցիկով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ