Բոլոր մարդիկ ջանում են թարմ մթերքներ գնել, սակայն մեր օրերում «թարմ» ասվածը գնալով ավելի ու ավելի անորոշ է դառնում:
Այս խնդրի շուրջ կան բազմաթիվ ուսումնասիրություններ, և դրանք հիմնականում հանգում են այն կարծիքին, որ շարքային գնորդի համար մթերքների թարմության գնահատումը խիստ պայմանական է:
Իրականում կան մթերքներ, որոնց թարմությունը տեսքով կամ շոշափելով անհնար է որոշել:
Նշենք դրանցից ամենակիրառվողները:
Կարտոֆիլ
Համաձայան ապրանքագետ-փարձագետների՝ մեր պատկերացրած «թարմ» կարտոֆիլները կարող են լինել մինչև 7 ամսվա հնության:
Պատճառը՝ կարտոֆիլի դիմացկունությունն է, իսկ համապատասխան պայմաններում կարտոֆիլի վերամշակումն էլ ավելի է երկարացնում դրա կիրառելիությունը:
Խեցգետին և այլ ծովամթերքներ
Ընդհանրապես թարմ ծովամթերքներ հնարավոր է գնել միայն արտադրող երկրներում, իսկ մնացած դեպքերում դա պարզապես անհնար է, որովհետև տեղափոխումը երկար ժամանակ է պահանջում:
Եթե այսպիսի մթերքը վաճառվում է «թարմ» տեսքով, ապա հավանաբար այն պահել են սառեցված վիճակում, իսկ դա նշանակում է, որ այն կարող էր կենդանի լինել օրինակ մեկ տարի առաջ:
Ձու
Մասնագետները նշում են, որ ձուն կարող է թարմ համարվել միայն մինչև 10 օրվա ընթացքում, դրանից հետո այն դառնում առավել հեղհեղուկ և կորցնում է իր օգտակարությունը:
Թե ինչ հնության ձու ենք գնում մենք մեր շուկաներից՝ դժվար է ասել:
Խնձոր
Շնորհիվ այնպիսի նյութի, ինչպիսին է մեթիլցիկլոպրոպանը, հնարավոր է խնձորները հավաքել դեռ չհասած վիճակում և պահել դրանք մինչև կես տարի:
Թարմության աստիճանը կռահելու ամենախելամիտ տարբերակը, թերևս, խնձորի տեսակների տարբերումն է: Եթե դուք ամռանը գնում եք այնպիսի խնձոր, որը հասունանում է ձմռանը, ապա այն թարմ չի կարող լինել:
Բանան
Օրինակ Լատինական Ամերիկայից Մեծ Բրիտանիա բանանը հասնում է 11 օրում:
Այդ դեպքում մենք կարող ենք պատկերացնել, թե քանի օրում այն կհասնի մեզ մոտ:
Որքան էլ գեղեցիկ և ցանկալի տեսք ունենան բանանները խանութում, նրանք «ապրում են» կյանքի վերջին օրերը, և պատահական չէ, որ գնելուց 2-3 օր հետո դրանք սկսում են սևանալ:
Կաթ
Կաթը մինչև որ կհասնի մեր սեղաններին նախ անցնում է մի քանի գործընթացների միջով:
Ամենից առաջ այն պետք հավաքվի և տեղափոխվի վերամշակման գործարան, ինչն արդեն 2-3 օր կարող է տևել, այնուհետև կաթը պետք է անցնի վերամշակման գործընթաց, ինչը նույնպես ժամանակ է պահանջում:
Սա նշանակում է, որ եթե նույնիսկ փաթեթավորման վրա մենք տեսնում ենք, որ այն այսօրվա է, պետք է իմանանք, որ այն առնվազն 2 օր «թափառել» է: