Բանանը կարող է լուծել առողջության հետ կապված այս 5 խնդիրները ավելի լավ, քան շատ դեղամիջոցներ…

Բանանն ամենահամեղ ու ամենաօգտակար մրգերից մեկն է։ Այն հարուստ է կալցիումով, C, A, E, B6 վիտամիններով։

Mirkrasoty.life կայքը գրում է, որ շատերն են հրաժարվում բանանից՝ մեծ քանակով կալորիաներ պարունակելու պատճառով:

Օրվա ընթացքում մեկ բանան ուտելը կառուցվածքին մեծ վնաս չի հասցնի, բայց կօգնի առողջությանը։

Զարկերակային բարձր ճնշում։ Մի շարք գործոններ կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման։

Այս դեպքում հարկավոր է ավելի շատ կալցիում օգտագործել։

Բանանը հարուստ է այս նյութով։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ բանան ուտել։

Եթե դա սովորություն դառնա, զարկերակային ճնշումը կարող է կարգավորվել։

Դեպրեսիա

Դեպրեսիայով ատառապողները հիմնականում նշում են, որ բանան ուտելուց հետո ինքնազգացողությունը լավանում է։

Բանանը տրիպտոֆան է պարունակում, որն օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտ է։ Օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ չափով տրիպտոֆան սինթեզել։

Այդ պատճառով էլ այն պետք է օրգանիզմ մտնի մթերքի հետ։ Հետագայում սրանից սերոտոնին է սինթեզվում, որը հայտնի է՝ որպես երջանկության հորմոն։

Սթրես

Երբեմն սթրեսն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել կալիումի մակարդակի նվազեցման։

Այս դեպքում խորհուրդ է տրվում բանան օգտագործել։

Փորկապություն

Բանանը նյութափոխանակությունը լավացնելու լավագույն միջոցներից է։

Դրանում պարունակվող նյութերը խթանում են նյութափոխանակությունը և նպաստում օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը։

Դա է պատճառը, որ փորկապություն կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում բանան օգտագործել։

Այն օգնում է նաև ազատվել մետեորիզմից՝ փորափքանքից։

Մինչդաշտանային սինդրոմ

B խմբի վիտամինները հանգստացնում են մինչդաշտանային սինդրոմի դրսևորումները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ