Ձեր մետաղը ըստ կենդանակերպի նշանի…

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան կարող է ուժեղացնել իր էներգետիկան մետաղով, որը մոտ է նրան իր աուրայով:
Ինչ-որ մեկին մետաղ թալիսմանը հաջողություն կբերի, ինչ-որ մեկին կպաշտպանի վտանգից, իսկ ոմանց հանգստություն կնվիրի:

Խոյ.

Խոյի մետաղը ոսկին է:
Միայն ոսկին կարող է պահպանել այն կրակը, որը վառվում է այս դինամիկ մարդկանց սրտերում: Կրակի տարերքը և ոսկին հոյակապ միություն է, իսկ Խոյի համար այն կրկնակի լավ է:

Ցուլ.

Ցուլերի մետաղն ալյումինն է, չէ՞ որ այն նույնպես շատ հեշտ ենթարկվում է մշակման, ինչպես Ցուլը:

Բայց չնայած իր փափկությանը, նա դիմացկուն է տարբեր տեսակի ներգործությունների նկատմամբ: Ալյումինը Ցուլերին կօգնի ոչնչից չվախենալ այս կյանքում:

Երկվորյակներ Երկվորյակներին ամենից շատ հարմար կլինի արծաթը: Այս մետաղը կարող է ընդգծել նրանց անհավանական խելամտությունը, ինչպես նաև՝ փրկել անիմաստ ռիսկերից և հապճեպ արարքներից:

Խեցգետին.

Խեցգետինները համառ են, բայց ոչ այն աստիճան, որ նրանց չսիրեն այդ պատճառով:

Լինելով փափուկ՝ նրանք երբեք չեն փոխում իրենց համոզմունքները: Լավագույն մետաղը Խեցգետինների համար տիտանն է:

Հարմար կարող է լինել նաև արծաթը, բայց համեմատ տիտանի, այն թույլ է այս նշանի համար:

Առյուծ Առյուծները սիրում են ոսկի, իսկ ոսկին սիրում է Առյուծներին:

Կրակի այս նշանի համար ոսկին գրեթե նույն ձևով օգտակար է, ինչպես Խոյերի համար. Այն պաշտպանում է Առյուծներին և բարձրացնում է նրանց տրամադրությունը, ինչպես նաև՝ նվիրում է կենսական ուժեր:

Կույս. Կույսերի համար գերազանց հարմար են փափուկ մետաղները, օրինակ՝ անագը, պղինձը, ալյումինը, ոսկին:

Դրանցից յուրաքանչյուրը կօգնի Կույսին գտնել հավասարակշռություն զգացմունքների և տրամաբանության միջև: Կշեռք Կենդանակերպային թալիսմանը Կշեռքների համար բրոնզն է:

Այն առանձնանում է հոյակապ ամրությամբ և կայունությամբ, որոնք երբեմն բավարար չեն լինում

Կշեռքներին:

Բրոնզը նվիրում է նաև ուժ յուրաքանչյուր կարևոր խնդիր լուծելու համար: Կարիճ Կարիճները պողպատյա մարդիկ են:

Նրանց դժվար է կոտրել, դրա համար երկաթի համաձուլվածքները գերազանց հարմարվում են նրանց:

Կարիճի նշանի տակ ծնվածները ենթարկվում են միայն ժամանակի ներգործությանը, ինչպես և երկաթը:

Աղեղնավոր.

Աղեղնավորի մետաղը արծաթն է, որն ընդգծում է Կենդանակերպի տվյալ նշանի անկախությունը: Աղեղնավորները, որոնք արծաթ են կրում, սովորաբար ավելի հաջողակ են:

Այծեղջյուր.

Պլատինն Այծեղջյուրների հովանավորն է:

Այն պահպանում է նրանց և, միևնույն ժամանակ, ընդգծում է նրանց ամրությունն արտաքին ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաև՝ նրանց իմաստությունը:

Ջրհոս.

Ջրհոսի մետաղները ոսկին և պղինձն են: Երկու մետաղներն էլ փափուկ են, ճիշտ այնպիսին, ինչպիսին Ջրհոսն է: Ջրհոսը մանրամասնորեն է ընտրում իր շրջապատը:

Դրա համար պղնձյա թալիսմանները և ոսկյա զարդերը շատ լավ պահապան կլինեն Ձեզ համար:

Ձկներ.

Ձկների մետաղն արծաթն է, որը պահպանում է նրանց դժբախտությունից:

Դա գերազանց թալիսման է հաջողության համար:

Արծաթը կարող է նվիրել ձկներին հաջողություն կյանքի յուրաքանչյուր ոլորտում, հատկապես՝ սիրո մեջ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ