Իսկ դուք գիտեք՞ կենդանակերպի, որ նշաններն են ամենաքիչը խանդում…

Ջրհոս:

Ջրհոսներն անկախ են, ընկերասեր, շփվող: Միշտ ձգտում են դրական լինել, խանդը նրանց ծրագրերի մեջ չի մտնում: Ջրհոսները խանդը հիմարություն և անիմաստ երևույթ են համարում:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հասկանում՝ ինչու այդպես վարվել սիրելիի հետ: Նրանց նաև դուր չի գալիս մարդկանց զգացմունքները կասկածի տակ դնել:

Ջրհոսները համոզված են, որ դա անարդար և անհարգալից վերաբերմունք է սիրելիի հանդեպ:

Խոյ: 

Ուշադիր են, անհանագստանում են թե իրենց, թե զուգընկերոջ համար:

Խոյերի կյանքը հագեցած է նոր ծանոթություններով, հանդիպումներով, նրանք պարզապես ժամանակ չունեն խանդի համար:

Խոյերը գիտեն, որ կյանքը մշտական կատարելագործում ու շփում է: Նրանք գիտեն, որ որևէ մեկի հետ շփվելը, հանդիպելը, ընթրելը ոչինչ չի նշանակում:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կարծիքով՝ խանդը նշանակում է՝ անվստահություն զուգընկերոջ հանդեպ, նրան վերահսկելու ցանկություն, ինչը ճիշտ չէ:

Աղեղնավոր:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ազատություն զգալ, հեշտությամբ չեն տրվում խանդին: Հարգում են զուգընկերոջ անձնական տարածքը:

Աղեղնավորները սիրում են ապրել այս օրով, չմտածել հեռու ապագայի մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են վայելել կյանքը:

Աղեղնավորները խանդը դիտարկում են՝ որպես բարձր դիրքի զիջում, ինչն ընդհանրապես չեն ցանկանում:

Աղեղնավորները սիրում են ազատություն, գիտեն իրենց արժեքը, չեն ցանկանում իջնել այնպիսի զգացմունքի մակարդակի, ինչպիսին խանդն է: Նրանց սրտում պարզապես տեղ չկա խանդի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ