Աշխարհում ամենահայտնի 10 թանկարժեք մետաղները…

Երկիրը հարուստ է տարբեր ռեսուրսներով՝ այդ թվում նաև մետաղներով, որոնք լայնորեն օգտագործվում են մարդու կողմից առօրյա կյանքում:
Բայց ահա, որոշակի պատճառներով, դրանք կարող են լինել ոչ թանկարժեք, թանկարժեք և շատ թանկարժեք:

Արծաթ

Արծաթ՝ սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ:

Առավելագույն կոնցենտրացիան հաստատվում է թերթաքարային ապարներում 1գ/տ: Արծաթի գլխավոր արդյունաբերողներից մեկն են համարվում Չինաստանը, Մեքսիկան և Չիլին:

Մետաղը լայնորեն օգտագործվում է տարբեր բնագավառներում՝ այդ թվում նաև ոսկերչության մեջ:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 16 դոլար:

Ինդիում

Ինդիումը կռելի, դյուրահալ, շատ փափուկ սպիտակաարծաթագույն մետաղ է:

Անկախ հանքավայրեր այն չի առաջացնում, այլ մտնում է այլ մետաղների հանքաքարերի կազմի մեջ:

Առաջին անգամ այն լայնորեն օգտագործել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ որպես ինքնաթիռների շարժիչների առանցքակալների ծածկոց:

Այն այժմ օգտագործում են կոռոզիադիմացկուն հայելիների, կիսահաղորդիչների և համաձուլվածքների արտադրության մեջ:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 30 դոլար:

Ռուտենիում

Ռուտենիումը դժվարահալ, արծաթագույն մետաղ է, որը պատկանում է պլատինի խմբին:

Լայնորեն օգտագործվում է աէրոտիեզերական բնագավառում որպես կատալիզատոր:

Այս մետաղի գինը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ նվազեց ստացիոնար համակարգիչների պահանջը, որտեղ այն օգտագործվում էր կոշտ սկավառակների արտադրության համար:

Եթե 2007թ. տրոյական ունցիայի համար գինը կազմում էր 800 դոլար, ապա հիմա՝ 60 դոլար:

Ռենիում

Ռենիումը ամուր սպիտակաարծաթագույն մետաղ է, որը լայնորեն օգտագործվում է պլատինառենիումային կատալիզատորներում, նավթավերամշակման արտադրությունում:

Հիմնական արդյունաբերողներն են Չիլին, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 140 դոլար

Օսմիում

Օսմիումը փայլուն սպիտակաարծաթագույն մետաղ է՝ կապտավուն երանգով:

Պատկանում է պլատինի խմբին: Սա Երկիր մոլորակի ամենապինդ մետաղներից մեկն է:

Այն  տարբերվում է փխրունությամբ և բարձր հալման ջերմաստիճանով:

Հիմնական արդյունաբերողներն են՝ Ռուսաստանը, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի երկրները: Օգտագործվում է շիկացման թելերի պատրաստման համար:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 400 դոլար:

Իրիդիում

Իրիդիումը շատ պինդ, դժվարահալ սպիտակաարծաթագույն մետաղ է:

Պատկանում է պլատինի խմբին: Տարբերվում է բարձր խտությամբ:

Սա ամենաքիչ տարածված մետաղներից մեկն է: Լայնորեն օգտագործվում է ներքին այրման շարժիչների բռնկման մոմիկների արտադրության մեջ և որպես էլեկտրոդներ:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 550 դոլար:

Պալադիում

Պալադիումը արծաթասպիտակագույն մետաղ է:

Լայնորեն օգտագործվում է էլեկտրոնիկայում և բժշկության մեջ:

Հիմնական արդյունաբերողներն են՝ Ռուսաստանը և ՀԱՀ-ը: Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 800 դոլար:

Պլատին

Պլատինը փայլուն, սպիտակաարծաթագույն ազնիվ մետաղ է, որը առաջին անգամ սկսել են արդյունահանել ԱՄՆ-ում:

Այսօրվա դրությամբ հիմնական արդյունահանողներն են՝ ՀԱՀ-ը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը:

Ամենալայն կիրառությունը պլատինը ստացել, որպես քիմիական ռեակցիաների կատալիզատոր:

Բացի դրանից օգտագործվում է բժշկության և ոսկերչության և այլ ոլորտներում:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:

Ռոդիում

Ռոդիումը կարծր, արծաթասպիտակագույն մետաղ է:

Այն պատկանում է պլատինի խմբին: Շատ հազվագյուտ տարր է:

Հիմնական արդյունահանողներն են ՀԱՀ-ը, Կանադան և Կոլումբիան:

Ռոդիումը լայնորեն կիրառվում է կատալիզատորներում, հեղուկբյուրեղային էկրանների արտադրության մեջ:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:

Ոսկի

Ոսկին ազնիվ, փափուկ, ոսկեգույն մետաղ է:

Հնագույն ժամանակներից օգտագործվում է որպես փոխանակման միջոց և օգտագործվում է ոսկերչության մեջ:

Հիմական արդյունահանողներն են՝ Չինաստան, Ավստրալիա, ԱՄՆ:

Օգտագործվում է որպես ներդման օբյեկտ՝ չնայած նրան որ վաղուց կորցրել է փողի ֆունկցիան:

Բացի դրանից օգտագործվում է ոսկերչության, բժշկության, քիմիայի ոլորտներում:

Գինը տրոյական ունցիայի համար կազմում է մոտ 1200 դոլար:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ